HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՊՃՀ ռեկտորն աշխատանքից ազատել է 34 դասախոսի

ՀՊՃՀ (Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան) ռեկտոր, նախկին փոխնախարար Արա Ավետիսյանն այս տարվա օգոստոսի 29-ին հրաման է ստորագրել՝ նույն բուհի 34 դասախոսի աշխատանքից ազատման մասին: Երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում ռեկտորը պնդել է, որ ինքն ազատել է ընդամենը 4 դասախոսի: 

«Հետք»-ն այսօր էլեկտրոնային փոստով ստացել է Արա Ավետիսյանի հրամանը, որը ներկայացնում ենք ստորեւ. 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)

 

__________________________________________________________________________________________

ք. Երևան                                ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 06-03-540/ԿԲ                         «29/08/2013 թ.»

ՀՊՃՀ-Ի ՊՐՈՖԵՍՈՐԱ-ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111‑րդ հոդվածի 2‑րդ մասով և հիմք ընդունելով ծանուցումները`

 

Հրամայում եմ`

 

  1. ՀՊՃՀ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմի մի խումբ աշխատակիցներին ս.թ. օգոստոսի 31-ից ազատել աշխատանքից` համաձայն հավելվածի:
  2. Հաշվապահությանը` կատարել վերջնահաշվարկ:

 

 


ՌԵԿՏՈՐ                                                                   Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ


Հավելված

ռեկտորի 2013 թվականի օգոստոսի 29-ի

թիվ 06-03-540/կբ հրամանի

 

ԱԱՀ

Պաշտոն

Ամբիոն

1.

Դավթյան Մելանյա Խաչատուրի

դասատու

Պատմության և քաղաքագիտության բաժին

2.

Գևորգյան Աղասի Թորգոմի

դոցենտ

Փիլիսոփայության և սոցիոլոգիայի բաժին

3.

Ջուլհակյան Արուսյակ Թովմասի

դասախոս

Փիլիսոփայության և սոցիոլոգիայի բաժին

4.

Ասատրյան Օֆիկ Սամվելի

դասատու

Հայոց լեզվի և գրականության բաժին

5.

Կույումջյան Սիրարփի Գրիգորի

դասախոս

Ռուսաց և օտար լեզուների բաժին

6.

Վարդանյան Բելլա Անդրեյի

դասախոս

Ռուսաց և օտար լեզուների բաժին

7.

Սահակյան Արամ Արտավազդի

դոցենտ

Ֆիզիկայի ամբիոն

8.

Քարամյան Շամիրամ Տոնականի

դասախոս

Բնապահպանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն

9.

Սարգսյան Կառլեն Հարությունի

պրոֆեսոր

Մեքենաշինական արտադրության տեխնոլոգիաների և սարքավորումների ամբիոն

10.

Նազարյան Էռնեստ Աղաջանի

դոցենտ

Մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոն

11.

Ստեփանյան Արման Գրիգորի

ասիստենտ

Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում. 1-ամբիոն

12.

Վիրաբյան Ռոլֆ Մենթորի

դասախոս

Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում. 1-ամբիոն

13.

Բաղրամյան Գարեգին Քաջիկի

ասիստենտ

Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում. 1- ամբիոն

14.

Մովսիսյան Արտակ Եգորի

ասիստենտ

Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն

15.

Թաթիկյան Սուրեն Շահենի

ասիստենտ

Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն

16.

Ավագյան Արկադի Կարապետի

դոցենտ

Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոն

17.

Առաքելյան Արամ Հմայակի

պրոֆեսոր

Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոն

18.

Ղազարյան Էդուարդ Արտաշեսի

դոցենտ

Քոմփյութերային համակարգերի և ցանցերի ամբիոն

19.

Պողոսյան Էդուարդ Մովսեսի

պրոֆեսոր

Տեղեկատվության անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն

20.

Թումասյան Քրիստինե Կարապետի

ասիստենտ

Տեղեկատվության անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն

21.

Ասատրյան Դավիթ Գեղամի

պրոֆեսոր

Տեղեկատվության անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն

22.

Հակոբյան Անուշ Նիկոլայի

դասախոս

Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոն

23.

Շաղգամյան Սամվել Սեդրակի

դոցենտ

Էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոն

24.

Ավագյան Տիգրան Արամի

ասիստենտ

Էլեկտրոնային չափիչ համակարգերի և չափագիտության ամբիոն

25.

Սարգսյան Մարիամ Սարգսի

դասատու

Կապի համակարգերի ամբիոն

26.

Համբարձումյան Իսմենե Ռոմիկի

դասախոս

Ճյուղային տնտեսագիտություն և կառավարում. 2 -ամբիոն

27.

Բաղդասարյան Արամ Թորգոմի

ասիստենտ

Ընդերքաբանության և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոն

28.

Մանուկյան Ռազմիկ Աղասիի

դոցենտ

Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն

29.

Հովսեփյան Արմեն Հովհաննեսի

դոցենտ

Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն

30.

Սահակյան Կառլեն Վարդի

դասախոս

Վերգետնյա տրանսպորտային միջոցների ամբիոն

31.

Օհանյան Վազգեն Հովսեփի

դոցենտ

Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպման ամբիոն

32.

Սահարյան Վլադիմիր Սուրենի

դասախոս

Օդային տրանսպորտի շահագործման և կառավարման ամբիոն

33.

Գասպարյան Քնարիկ Էդուարդի

դասախոս

Օդային տրանսպորտի շահագործման և կառավարման ամբիոն

34.

Դաշտոյան Ռոբերտ Վարդանի

ասիստենտ

Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոն

 

 

ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ժ. Խաչատրյան 

08.10.2013թ

Խմբ. կողմից - Լուրի հրապարակումից հետո խմբագրություն զանգահարեց վերը հրապարակված ցուցակում ընդգրկված դասախոսներից մեկը եւ հայտնեց, որ ինքը եւ իր նման որոշ դասախոսներ  աշխատանքից ոչ թե հեռացվել են, այլ ազատվել սեփական դիմումի համաձայն՝ ցածր վարձատրության պատճառով:

Մեկնաբանություններ (4)

ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՈՒՄ !
Փաստորեն էս երկրում ինչ ուզեն, կանեն, եթե ,,վերեւի,, հետ են, ինչ օրենք - մորենք! Հարկավոր է, ասենք, ,,աշխատավարձերի բարձրացում,, ցուցադրել - խնդրեմ, պարզ տրյուկ են անում՝ սկզբից կտրում-կրճատում են աշխատավարձ ստացողների ընդհանուր քանակը, իսկ հետո կոպեկներ ավելացնում մնացածներին: Դրանից հետո (նաեւ՝ շատ առաջ) գոռում ու թմբկահարում են բարելավման մասին երբ իրականում ճիշտ հակառակն է արվում! Այդ ընթացքում էլ դաշտը մաքրվում է դժգոհներից ու այլախոհներից (այսինքն՝ ՀՀԿ - ացվում է!) Ահա եւ արտագաղթը խթանելու, երկիրը քանդելու (իրենց ապագա անվտանգությանը միտված!!!) հասարակ միջոցներից մեկը! ԱՅՍ ԱՀԱՎՈՐ ԿՈԻՐՍՆ ԱՆՇԵՂ Է, ՔԱՆԻ ԴԵՌ ՉՊԱՏԺՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԽՏԸ ---
Կարեն
Ինչու պիտի պարտադիր վատ բան լինի որ հեռացնում են. Պոլիտեխը ծեր եւ անբան դասախոսներով լցված ճղճիմ տեղ ա դարձել վաղուց, ու 34 չէ, 100 դասախոս ա պետք հեռացնել: Վերջիվերջո աշխատավարձը պիտի ըստ արժանիքնրեի լինի, ոչ թե ուղղակի արտագաղթի դեմ նպաստ:
Կարենին՝
Ձեզ հետ կարելի կլիներ համաձայնվել, եթե այդ պրոցեսը կարգով - կանոնով արվեր, ինչ-որ տրամաբանությամբ: Մրցակցությամբ, աստիճանաբար թարմացմամբ եւ այլն, այսինքն էվոլյուցիոն եղանակներով, եւ ոչ թե կամայականորեն, ճնշելով, միանգամից սրբել-թափելով: Իսկ ով եւ ինչպես է որոշել այդ արժանիքները? Ռեկտորը միայն? Հետաքրքիր է իսկ ինքն ինչ արժանիքներ ու արժեքներ է ստեղծել միչեւ հիմա? Այստեղ ուղղորդված, սուբյեկտիվ միտումներ են միայն նկատվում:
Կարեն
Համաձայն եմ, որ կարգով պիտի արվի. Սակայն միանձնյա որոշումներից բացի այլ որոշումներ այս դեպքում չեն աշխատի: Ժողովները միայն կնվազեցնենառանց այդ էլ իներտ համակարգի ընթացքը, հնարավորություն կստեղծեն անպետք մարդկան իրենց աթոռներից կառչելու: Ցանկացած ղեկավար որը ուզենա կտրուկ փոփոխություններ անել /որոնց հարկը անխոս կա/ պիտի գնա միանձնայ շատերի համար անընդունելի քայլերի: Մեկ այլ հարց է ներկայիս ռեկտորի սեփական արժանիքները ու նպատակաները, դրանք, իհարկե, ոչ համապատասսխան լինելու դեպքում բավականին վտանգավոր կարող են լինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter