HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագետը` փոքր հէկերի մասին. «Տալիս են պատրաստի ծրագիրը, իսկ այնուհետև սկսում են քննադատել այն»

Հայաստանում և աշխարհում ջերմոցային գազերի նվազեցումը նպատակային է դարձել, քանզի դրանք են կլիմայի փոփոխության հիմնական «դերակատարները»: Այդ նպատակով էներգիա արտադրող ոչ ջերմոցային` այլընտրանքային աղբյուրները խրախուսվում են, ինչպես, օրինակ, խրախուսվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը:

Հայաստանի Վերականգնվող և մաքուր էներգիայի հասարակական խորհուրդը և ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագիրը հոկտեմբերի 24-ից 25-ը կազմակերպել են «Ցածր ածխածնային զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով վերականգնվող և մաքուր էներգիայի 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովի ընթացքում տարբեր զեկուցողների խոսքում հնչում էր փոքր հիդրոէլեկտրակայանները` որպես այլընտրանքային, վերականգնվող էներգիայի աղբյուր կիրառելու առավելությունը:

«Այլընտրանքային էներգետիկայի, ջերմոցային գազերի նվազեցման տեսակետից ես հասկանում եմ, որ վերականգնվող էներգետիկային նախապատվություն է տրվում, սակայն էկոլոգիական մյուս բոլոր տեսանկյուններից, ինչը որ մենք Հայաստանում ենք դիտարկում, խիստ բացասական է»,- բարձրաձայնեց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Փոքր գետերի վրա կառուցվում կասկադները ջուրն ամբողջությամբ վերցնում են, որևէ մեկը չի վերահսկում, փոքր հէկերի այդ համակարգը բուսական բազմազանությունն է ոչնչացնում, գյուղերը մնում են առանց ոռոգման ջրի, և այս ամենից հետո կառավարությունը փոքր հէկերի կառուցումը խրախուսում և դրական է գնահատում: Այս պարագայում ինչպե՞ս վարվել: Կարինե Դանիելյանի այս դիտարկմանը ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի փորձագետ Միխայիլ Վերմիշևը համաձայնեց: Հայաստանի էներգետիկ սեկտորի զարգացման միտումները կլիմայի փոփոխությունը մեղմացնելու համատեքստում թեմայով զեկուցման ավարտին Միխայիլ Վերմիշևը հաստատեց,  որ վերջին շրջանում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նույնիսկ գյուղացիները:

«Սկզբում ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում, հիմա ջուր է, ինչ արած: Իհարկե, այն ունի էկոլոգիական հետևանքներ, բայց այդ հարցը ինձ այնքան էլ չի հասցեագրվում, քանի որ մենք, իհարկե, դա նշում ենք, բայց ընդունվում է այդպիսի ծրագիր, որն ընդունվում է: Պետք է արդեն քննարկումներ կազմակերպել ծրագրի մշակումից առաջ, ոչ թե ծրագիրը հասատելուց հետո: Ցավոք, մեր մոտ ամեն ինչ այդպես է տեղի ունենում, տալիս են պատրաստի ծրագիրը, իսկ այնուհետև սկսում են այն քննադատել, մարդկանց չեն ներգրավում այդ ծրագրի մշակմանը»,- նշեց Մ.Վերմիշևը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter