HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի ընտրությանը բնակչության կեսից ավելին չի մասնակցել

Հոկտեմբերի 27-ին հարևան Վրաստանում հանրապետության նախագահ էին ընտրում: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ հայաբնակ շրջաններում մասնակցության ցածր ցուցանիշներ են գրանցվել: Սամցխե Ջավախքում նախագահի ընտրությանը մասնակցել է բնակչության 48.8 տոկոսը:

Մասնավորապես՝ Ախալքալաքում ընտրությանը մասնակցել է բնակչության ավելի քան 38 տոկոսը՝ 15137 քաղաքացի, Նինոծմինդայում՝ շուրջ 46 տոկոսը՝ 9915 քաղաքացի, Ախալցխայում՝ շուրջ 51 տոկոսը՝ 17 867 քաղաքացի: 

Ժամը 20:00-ից հետո, երբ փակվել են ընտրատարածքների դռները, ԿԸՀ-ն հայտարարել է, որ բնակչության մասնակցությունն այս ընտրություններում կազմել է 46.6 տոկոս: Մինչդեռ խարհրդարանական ընտրություններին մասնակցության թիվը կազմել էր 61.31 %:

Վրաստանի նախագահի աթոռին հավակնում էր 23 թեկնածու, սակայն հիմնական մրցակցությունն ընթանում էր երեք թեկնածուների միջև. առաջատարներն էին գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թեկնածուն՝ Գ.Մարգվելաշվիլին, գործող նախագահ Մ.Սահակաշվիլու կուսակից Դավիդ Բաքրաձեն և Նինո Բուրջանաձեն: 

Վրաստանում ընտրություններին զուգահեռ իրականացված հարցումների տվյալներով, առաջին տեղում «Վրացական երազանքի» թեկնածու Մարգվելաշվիլին է՝ ավելի քան 60 տոկոս ձայնով, երկրորդ տեղում «Ազգային շարժման» թեկնածու Բաքրաձեն է՝ ավելի քան 20 տոկոս ձայնով, իսկ երրորդ հորիզոնականում Նինո Բուրջանաձեն է՝ ավելի քան 7 տոկոս քվեով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter