
3 ժամ անց դարձյալ քվորում չապահովվեց
ԱԺ-ի այսօրվա արտահերթ նիստը վերջնականապես տապալվեց՝ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի բոյկոտի հետեւանքով: Այսօր ժամը 12-ին գրանցվել էին 45 պատգամավոր եւ քվորում չլինելու պատճառով նիստը չէր կայացել:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան 3 ժամ: Նշված ժամկետում քվորումի չապահովման դեպքում տվյալ օրվա նիստերը համարվում են չկայացած:
3 ժամ անց դարձյալ քվորում չապահովվեց: Այս անգամ գրանցվել էր 50 պատգամավոր եւ նիստը համարվեց չկայացած:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել