HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Միջպետական բանկն ավելացրեց գումարի չափը շուրջ 40 մլն դոլարով

Այսօր Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացավ «Միջպետական բանկն ընդդեմ «Rhinoville Property Limited»-ի» գործով դատական նիստը։ Ինչպես մինչ այդ կայացած 4 նախնական լսումների ժամանակ, այս անգամ ևս պատասխանող կողմը բացակայում էր։

Դատական նիստը նախագահում էր դատավոր Ա․Ա․ Կոմարովը։ Հայցվոր կողմն այս անգամ ներկայացնում էին Միջպետական բանկի 2 ներկայացուցիչներ։ Եթե նախորդ լսումների ժամանակ  գումարի չափը նույնն էր մնացել (70  մլն դոլար), ապա այս անգամ բանկը պահանջում է ավելացնել այն 40 մլն դոլարով: 

Միջպետական բանկի և Rhinoville Property Limited -ի միջև կնքվել էր 70 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր։ Լրացուցիչ համաձայնագրում վարկի մարման ժամկետ էր նշանակվել 2018թ․։ «Rhinoville Property Limited»-ը կատարել էր վարկի մասնակի վաղաժամկետ մարում 1,4 մլն դոլարի չափով։ Այսնինքն՝ ներկա պահին հիմնական պարտքը կազմում է 68,6 մլն դոլար։

2010թ․ի հունվարի 1-ից  Rhinoville Property Limited-ը  պատշաճ կերպով չի իրականացնում վարկային համաձայնագրի պահանջները, այն է՝ տոկոսների վճարումը, այդ պատճառով էլ Միջպետական բանկը  վարկի վաղաժամկետ մարման պահանջ է ներկայցրել, որը, սակայն, մնացել է անպատասխան։ Այս աումով բանկն ավելացրել է հայցային պահանջները․«Տոկոսային տույժը ներկա պահին դարձել է 23 ,145 մլն դոլար, պայմանագրայինը՝ 16,207 մլն դոլար»։ Այսինքն՝ նախկին 68,6 մլն -ին ավելանում է ևս 39,2 մլն դոլար։

2009թ․ի ապրիլի 9-ին Rhinoville Property Limited և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ վարկային գործում դեբիտոր է դառնում  «Նաիրիտը» , որը մինչ այդ հանդիսանում էր երաշխավոր։ Բանկի ներկայցուցիչը, սակայն, հայտնեց, որ իրենք այդ համաձայնագիրը համարվում են չկնքված․ «Այդ պայմանագրի 6-րդ կետի համաձայն՝ կողմերը պետք է լրացուցիչ կարգավորեին իրենց հարաբերությունները
կողմնակի համաձայնագրերով: Բացի այդ, ըստ տվյալ համաձայնագրի 3-րդ կետի՝ պայմանագիր պետք է կնքվեր նաև Միջպետական բանկի հետ այն մասին, որ վարկային պատասխանատվությունն իր վրա է վերցնւոմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն։ Սակայն որևէ համաձայնագիր հետագայում չի կնքվել»։

Ըստ այդմ՝ Միջպետական բանկը շարունակում է պարտատեր համարել Rhinoville Property Limited-ին։
Քանի որ գումարի բռնագանձման չափը զգալիորեն ավելացվել էր, դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը մինչ հունվարի 22-ը՝ ժամը 11։20-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter