
«Դեմ ենք պարտադիրին». բողոքի ակցիա Ազգային ժողովի մոտ
ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց շարունակվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիան:
ԱԺ դարպասների դիմաց հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, հատկապես` երիտասարդներ, որոնք բողոքում են օրենքի դեմ:
Նրանք պարզել են ցուցանակներ, «STOP պարտադիր դրամահավաքին», «Stop անարդյունավետ կառավարությանը», «STOP անարդարությանը», «STOP թալանին» և այլ բովանդակություններով:
Ելույթ են ունենում երիտասարդ գիտաշխատողներ, ՏՏ ոլորտի մասնագետներ, և բազմությունը պարբերաբար վանկարկում է «Դեմ ենք պարտադիրին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել