
Քաղաքացիները շարժվում են դեպի ՄԻՊ գրասենյակ
ԱԺ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն այսօր մերժեցին «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Դրանով առաջարկվում էր 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր նորմի իրագործումը հետաձգել մեկ տարով, որի ընթացքում պետք է լինեին համապատասխան քննարկումներ:
Պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիները, որոնք երեկ նույնպես հավաքվել էին ԱԺ-ի դիմաց, այսօր առավոտից կրկին դուրս էին եկել խորհրդարանի մոտ՝ իրենց պահանջը հասցնելու օրենսդիրներին: Երբ ԱԺ մեծամասնությունը ականջալուր չեղավ բազմաթիվ մարդկանց բողոքին, նրանք որոշեցին քայլել դեպի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:
Այս պահին ցուցարարները շարժվում են այդ ուղղությամբ՝ հընթացս փողոցում գտնվող մարդկանց տեղեկացնելով իրենց եւ նրանց իրավունքների ու գալիք տարվանից նախատեսված փոփոխության մասին:
Մեկնաբանել