HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ» օրաթերթը հաղթեց դատարանում

«Ժողովուրդ» օրաթերթը տարածել է հաղորդագրություն իր եւ գործարար Խաչիկ Խաչատրյանի դատի մասին, որը ներակայցնում ենք ստորեւ:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը այսօր մերժեց գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: «X գրուպ»-ի սեփականատերը օրաթերթից եւ լրագրողից պահանջում էր վճարել ընդհանուր 3,2 մլն դրամ՝ իրեն վիրավորելու եւ գործարար համբավն արատավորելու համար:

Ինչի՞ց էր սկսվել այս պատմությունը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Երեւանի թռչնաֆաբրիկա»-ն ժամկետանց հավկիթներ է վաճառել խանութներում: ԵԹՖ-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դիմեց դատարան՝ պահանջելով հերքում եւ 3 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար: Սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը, քննելով օրաթերթի ներկայացրած փաստարկները, կայացրեց վիճռ՝ մերժել Խաչատրյանի հայցը՝ այդպես հաստատելով, որ Խաչատրյանի ընկերությունն իսկապես ժամկետանց հավկիթներ է վաճառել:

Բայց սրանով չավարտվեց Խաչատրյանի եւ օրաթերթի դատական քաշքշուկը: Երբ «Ժողովուրդ»-ի լրագրողը գործարարից հետաքրքրվել էր, թե ինչ խնդիրներ ունի ՊԵԿ-ի հետ, Խաչիկ Խաչատրյանը ի պատասխան ասել էր, թե «դե գրի, ազիզ ջան, գրի, որ դու պրաստիտուտկա ես»: Այս խոսքերի համար «Ժողովուրդ»-ը հայց ներկայացրեց գործարարի դեմ՝ պահանջելով ընդամենը ներողություն խնդրել լրագրողից: Խաչատրյանն էլ ի պատասխան այլ հայցով մտավ դատարան ՝ օրաթերթից եւ լրագրողից պահանջելով եւս 3,2 մլն դրամ: Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Ավետիսյանը մերժեց օրաթերթի հայցը: Այն բողոքարկվեց մինչեւ ՀՀ Վճռաբեկ դատարան եւ մերժվեց: Շուտով «Ժողովուրդ»-ը հայց կներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարան՝ մինչեւ վերջ պաշտպանելու լրագրողի իրավունքները:

Եւ ահա երեկ պարզվեց, որ դատարանում պարտվեց նաեւ Խաչիկ Խաչատրյանը, որը վիրավորել էր մեր լրագրողին:

Ինչպես ասում են՝ տարոսը «Օրինաց երկիր» կուսակցությանը, քանի որ այս կուսակցությունն էլ է դիմել դատարան՝ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջելով վճարել ընդհանուր 7 մլն դրամ՝ կեսը ՕԵԿ-ի, կեսն էլ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա՝ «քույրիկ Լեւոն» մականունով հայտնի Լեւոն Դոխոլյանի բարի համբավն իբր արատավորելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter