HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրի-Երեւան գնացքի ուղեւորափոխադրման նոր ժամանակացույց

Արսեն Վարդանյան

2014թ-ի հունվարի 1-ից Գյումրի-Երեւան-Գյումրի գնացքը օրական նախկին երկուսի փոխարեն կսպասարկի երեք անգամ: Այս մասին «Հետք»-ին փոխանցեց Գյումրի կայարանի մեկնակայանի պետ Մուրադ Ալեքսանյանը: Գնացքն այսուհետ Գյումրիից  Երեւան կուղեւորվի ժամը ամեն օր՝ 8:35-ին, 11:45-ին եւ 18:10-ին, իսկ Երեւանից՝ 8:00-ին, 14:20-ին եւ 18:10-ին:

Մուրադ Ալեքսանյանի խոսքով՝ մարդատար գնացքները Հայաստանում եւ աշխարհում աշխատում են գրեթե 0 տոկոս շահույթով: Բոլոր երկրներում էլ այն դժվարությամբ է շահույթ բերում եւ ծախսերը փակվում են բեռնափոխադրումների հաշվին: Գյումրի-Երեւան գնացքը ներկայումս 4 վագոնով է աշխատում, կարող է սպասարկել 400 ուղեւորի, սակայն լինում են օրեր, որ 100 հոգին չի գերազանցում: Տոմսի արժեքը՝ 1000 դրամ է:

«Փորձել ենք երրորդ գնացք ավելացնելով ապահովվել ձմեռային ամիսներին ուղեւորների անվտանգ ու ապահով տեղաշարժը: Վերջին մեկ տարվա ընթացքում ապրիլ-մայիս ամիսներին գործեց Գյումրի-Վանաձոր գնացքը, բայց օր ունեինք, որ 4 ուղեւոր ենք սպասարկել, այդ իսկ պատճառով անարդյունավետ էր այս երթուղով գնացք ճանապարհելը»,-ասում է Գյումրի կայարանի մեկնակայանի պետը:

Գյումրեցի Կարեն Ռաֆայելյանն արդեն մի քանի տարի է՝ Երեւան մեկնելուց օգտվում է գնացքից եւ բավականին գոհ է այս փոխադրամիջոցից՝ թեպետ գնացքը մի փոքր ավելի ուշ է հասնում գազելից կամ տաքսիներից:

«Ժամանակային առումով՝  գիտես, թե որ ժամին պետք է շարժվես եւ որ ժամին տեղ հասնես: Տաք է ու հարմարավետ, այն իմաստով որ տեղաշարժի, կանգնելու, նստելու, պառկելու հնարավորություն ունես: 0-ի հասնող շփում սպասարկողի հետ, որը շատ կարևոր է: Ավելի էժան է, քան մյուս փոխադրամիջոցները: Ժամանակը լավ է անցնում, շփումներ տարբեր մարդկանց հետ, թղթախաղ, բլոտ, կամ ասենք համակարգչով զբաղվել ու, վերջիվերջո, հանգիստ քուն: Միայն թե միշտ ասում ու գովազդում են, որ Wi-Fi կա, բայց սուտ է»,- նկատեց Կարեն Ռաֆայելյանը:

Նա խոսեց նաեւ երեկոյան ուշ ժամին Գյումրի հասնող ուղեւորների դժվարությունների մասին: Ժամը 21:00-ին կայարանամերձ այդ հատվածն սպասարկող երթուղայինները չեն աշխատում: «Լավ կլիներ, որ մեկական գազել աշխատեր հատուկ գնացքի ժամանման ժամին, որ ստիպված չլինենք օգտվել տաքսի ծառայությունից»,- հավելեց Կարենը:

Մեկնաբանություններ (3)

Սամվել
Շնորհակալություն...
ԱՆԻ
Բարև հարգելիներս ես ուզում եմ այսօր դիմել ձեզ իմ խնդրանքովես շատ եմ բախվել այս խնդրին երեկոյան երբ գնացքով ինչվորտեղ ես ուզում գնաս մթության պատճառով բոլոր ուղևորներ@ լարվաց են որովհետև չես տեսնում հասել ես քո կայարանը թե վոչ .խնդրուծ եմ ձայնային տեղեկատու միացրեք վոր իմանանք ուր ենք հասել և երբ ե մեր կանգարը...ՀՈՒՍՈՎ ԵՄ ՎՈՐ ՇՈՒՏՈՎ ԿԱՐՁԱԳԱՆՔԵՔ. 093608886
Մանյա
Ցանկանում ենք իմանալ այս տարի, որ օրն է նշվելու երկաթուղայինների օրը, և այդ օրը լինելու՞ է անվճար ուղեվորափոխադրումներ Երևան-Գյումրի և հակառակ ուղղություններով: Ունենք բազմաթիվ հյուրեր արտերկրից, ովքեր տեղյակ էին նախորդ տարիների կազմակերպված միջոցառումների մասին և մեծ սիրով ցանկանում էին մասնակցել:Սակայն ամիսներ առաջ Ձեր տեղադրած տեղեկատվությունը այդ օրվա մասին՝ այժմ բացակայում է ,իսկ ՀԿԵ տեղեկատվական բաժնից հստակ պատասխան չենք ստանում: Խնդրում ենք հնարավորինս շտապ պատասխանել: 098-74-25-25

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter