HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պաշտոնյաների կանայք կոկորդիլոսի միս են զարդարում, իսկ գյուղերում ջրի խնդիր են լուծում

Մինչ պաշտոնյաների կանայք իրենց խոհանոցներում կոկորդիլոսի ու ապխտած ընձուղտի մսի «զարդարանքով» են զբաղված Արմավիրի մարզի Աղավնատուն եւ հարակից մի քանի համայնքներում ապրող կանայք դույլերով ջրի տեղափոխման հարցեր են լուծում, որ գոնե հավի ազդր կարողանան խաշել:

Մի քանի օր է նշված գյուղերի թաղամասերի մեծ մասում ջուր չկա, ավտոմեքենաներ ունեցողները ցիստեռներով են ջուր բերում, իսկ չունեցողներն էլ հույսը դնում են իրենց առողջության վրա, թե ինչքան կդիմանան հարյուրավոր մետրերից ձեռքով ջուր տեղափոխելու ծանրությանը:

Հավանաբար «Հայջրմուղի» աշխատակիցները եւս Նոր Տարվա պատրաստություններով են տարված, դրա համար չեն պատասխանում բնակիչների հեռախոսազանգերին: Իսկ մինչ այդ գյուղացիները ստիպված են հաշտվել այն մտքի հետ, որ ռետինե խողովակներով ջուր ստանալը եւս ճոխություն էր, իսկ դրսում տեղադրված ջրաչափերի տրաքելը`տոների առթիվ «Հայջրմուղի» նվերը: Եթե նույնիսկ այսօր ջուր տան, միեւնույն է, գյուղացին ջուր չի ստանալու, ամբողջ խողովակները սառցակալել են եւ վնասվել:

Արդեն մեկ շաբաթ է տոնական տրամադրությունների մեջ են նաեւ Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ, Դողս գյուղերը սպասարկող ավտոբուսների վարորդները: Նրանք գիծ դուրս չեն գալիս եւ գյուղացիները ստիպված են 150 դրամի փոխարեն 1000-1200 դրամ վճարել տաքսիներին, որպեսզի Էջմիածին հասնեն: Այս գյուղերի երթուղին սպասարկում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանի ընկերությունը:

Թե «բդային» տրամադրություններից հոգնած պաշտոնյաները, երբ կզբաղվեն իրենց աշխատանքային պարտականություններով` մնում է միայն ենթադրել: 

Մեկնաբանություններ (3)

Harout Derghazarian
5000 tramov ir tzayn@ vajarztz gyughatzin sran e arjani.
aram
D.H Yerani sekhal ellayir…. bayts jishtes
lilit
Axr inchi eq edqan miamit... Serje cankacac paragayum haxteku er, ete ed xexchukrak gyuxacinere bolore miasin dem qvearkein... Ete nuynisk amboxj Hayastane mi mardu pes dem qvearker, eli mi dzevov sarqelu ein, vor Serjike haxtec. Inchi masin a xosqe...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter