HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատապարտյալներիս օգտագործում են` որպես թրաֆիկինգի առարկաներ հանդիսացող շրջանառու միջոցներ»

Ես անհատականորեն և մի խումբ դատապարտյալներ ուզում ենք ներկայացնել ձեզ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում տիրող աբսուրդ, անօրինական, դաժան իրավիճակը, որը ստեղծվել է՝ դրական, ուղղված, ազատման արժանի դատապարտյալներիս պայմանական վաղաժամկետ չազատելու և պատիժը չմեղմացնելու (բաց տիպի կալանավայր չտեղափոխելու) հետևանքով, որի պատճառով բարոյահոգեբանական խոշտանգումների ենք ենթարկվում մենք և մեր ընտանիքի անդամները:

Այս ամենում ուղղակիորեն մեղավոր չեն ՔԿՀ-ի վարչակազմը, քանզի նրանք գործում են վճիռներից տրված բանավոր կարգադրությունների համաձայն՝ արձակված ինչ-որ մի խումբ բարձրաստիճան չինովնիկների կողմից, որոնք իրենց օրենքից բարձր են դասում, և որոնց համար մեր՝ դատապարտյալներիս թվաքանակի ավելացումը ձեռնտու և շահավետ է, և ըստ այդ ամենի հիմնավորում է այն, որ մեզ` դատապարտյալներիս, օգտագործում են որպես թրաֆիկինգի առարկաներ հանդիսացող շրջանառու միջոցներ, ինչը նրանք քողարկում են հանցագործության աճի դեմ պայքարի պատճառաբանությամբ, սակայն նույնիսկ իրենց այդ  պատճառը նույնպես անօրինական է և անմարդկային:

Սույն թվականի հուլիսի 31-ին «Կոշ» ՔԿՀ-ի «վարչական հանձնաժողովը» մերժել էր իմ պայմանական վաղաժամկետ ազատումը` հաշվի չառնելով ոչ մի հանգամանք: Իմ վերաբերյալ նիստում ներկայացված բնութագրի եզրակացությունն է. «Չնայած այն հանգամանքին, որ դատապարտյալ Ռուբեն Ամատունին բնութագրվում է դրական, սակայն, հաշվի առնելով նրա կատարած հանցագործության բնույթը և վտանգավորության աստիճանը, գտնում եմ, որ պատժի մնացած մասը դեռևս կրելու կարիք ունի»:

Այսինքն՝ իրենք իրենց ձեռքով գրում են, որ ես բնութագրվում եմ դրական, սակայն հաշվի են առնում հանցագործության բնույթը և վտանգավորության աստիճանը, ինչը հակասում է ՀՀ Քրեական օրենսգրքի 76, 77 և Քրեակատարողական օրենսգրքի 114,115 հոդվածների պահանջներին, ահա թե ինչպես են խախտվում օրենքները, ոտնահարվում իմ իրավունքները, ահա թե ինչպես եմ ես ենթարկվում հոգեկան ճնշման և բարոյահոգեբանական խոշտանգման:

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին քննարկվեց իմ վաղաժամկետ-պայմանական ազատման հարցը երկրորդ անգամ և ինձ կրկին մերժեցին՝ հաշվի չառնելով, որ չունեմ նախկին դատվածություն, տույժ, քաղ. հայց, հակում, հաշվառում, դրսևորում եմ լավ, հարգալից վարքագիծ, մասնակցում եմ բոլոր հանրօգուտ միջոցառումներին, արժանացել եմ երկու խրախուսանքի, ծեր, միայնակ, երկրորդ կարգի հաշմանդամ մորս միակ խնամողը ես եմ: Եվ ես հիմա չգիտեմ, թե ինչպես բացատրեմ մորս, թե ինձ ինչու չեն ազատում: Առավել ապշած և զարմացած են «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալները, որոնք ինձ տագնապով և հուսահատությամբ են հարցնում. «Քեզ ինչու՞ չեն ազատում, քեզ որ չեն ազատում, բա մեզ որտեղի՞ց ազատեն»: Ահա այսպես մարդիկ հուսահատվում են, կորցնում են իրենց հավատը արդարության և մարդասիրության նկատմամբ, ձեռք են բերում հոգեկան շեղումներ կամ վարում են հանցավոր կյանք, քանի որ իրենց ուղղվելու հնարավորություն չի տրվում:

Պարոն նախարար, մեր մեջ, իհարկե, կան իրական հանցագործներ, կրկնահանցագործներ, բայց չէ՞ որ կանք նաև մենք` ուղղված, դրական բնութագրվող, մեր վարքագծով և աշխատանքով մեր ազատմանը ենթակա գտնվելը բազմիցս ապացուցած դատապարտյալներս:

Եթե վաղաժամկետ-պայմանական ազատման օրենքները չեն կիրառվում, ապա ինչու՞ են գրված, ուրիշ երկրների և հասարակության վրա տպավորություն թողնելու համա՞ր: Այս հարցը ես ուղղում եմ ՀՀ արդարադատության նախարար պարոն Հ. Թովմասյանին:

Մի խումբ դատապարտյալներս՝ թվով 104 հոգի, բաց-նամակներով «Հրապարակ» (27.09.2013)  և «168 ժամ» (26.09.2013) օրաթերթերի միջոցով դիմել էինք ՀՀ նախագահին և արդարադատության նախարարին, որպեսզի անվերապահորեն և վերջնականապես ուժի մեջ դրվեն և գործարկվեն ընդունված և հրապարակված օրենքները, որոնք վերաբերում են դատապարտյալներիս վաղաժամկետ պայմանական ազատմանը, մասնավորապես՝ օրենքի կիրառմանը, սակայն մեր նամակները այդպես էլ մնացին անպատասխան, ձայն բարբառո հանապատի: ՀՀ Քր. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասը նշում է՝ պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը կրել է՝

Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար (0-5) տարի նշանակված պատժի ոչ պակաս քան մեկ երրորդը:

Ծանր հանցագործության համար (5-10 տարի) նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երկրորդը:

Առանձնապես ծանր հանցագործության (10 տարուց ավելի), բացառությամբ մի շարք հոդվածների որոշ մասերի՝ ոչ պակաս քան երկու երրորդը կրելուց հետո:

3-րդ մասի 3-րդ կետում նշված մի շարք հոդվածների որոշ մասերով նշանակված պատժի երեք քառորդը կրելուց (1/4) հետո:

Կոնկրետ իմ դեպքում 175-րդ հոդվածի 2-րդ մասը, 34-176-րդ հադվածի 1-ին մասը և 35-175-րդ հոդվածի 2-րդ մասը 7 տարի ժամկետով, միջին և ծանր հանցագործություններ են: Ինձ պետք է վաղաժամկետ-պայմանական ազատեին պատժիս կեսը կրելուց հետո (իմ պատժի կեսը լրացել է 2013թ. հուլիսի 28-ին), այնինչ ինձ արդեն 2 անգամ մերժել է «Կոշ» ՔԿՀ-ի ադմինիստրացիայի «վարչական հանձնաժողովը»՝ աբսուրդ, անհեթեթ, անօրինական պատճառաբանություններով:

Իմ պատիժը ավելի մեղմ պատժատեսակով կարող էին փոխարինել (տեղափոխել բաց տիպ) պատժիս 1/3-ը կրելուց հետո. իմ 1/3-ը լրացել է դեռ 28.05.2012-ին և իմ բաց տիպ տեղափոխելու դիմումը ևս մերժել են:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասում նշված է՝ պատիժը կրելիս պայմանական-վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի՝ ՀՀ Քր. օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը:

Այս օրենքների պահանջերը չեն կատարվում լիարժեք կերպով և միայն ձևական բնույթ են կրում: ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասում նշված է.

«Պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական  տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը: Ինչից հետո միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական-վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ  պատժատեսակով փոխարինելու որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է «Անկախ հանձնաժողովի» հավանությանը: Ահա այս բոլոր օրենքները ընդամենը գրված են թղթի վրա և չեն գործում:

Իրավապաշտպան անհատների և կազմակերպությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կրում է ձևական բնույթ, քանի որ մինչ այսօր նրանց կողմից դատական կարգով չեն վիճարկվում օրինախախտումները:

Մարդու իրավունքների պաշտպանի Երևանյան գրասենյակը, հանձինս օմբուդսմենի՝ պարոն Կարեն Անդրեասյանի , նույնպես ձեռնպահ է մնում այս ամենից, և մեր կողմից ուղարկվող դիմումներին միշտ հետևում է շաբլոն պատասխան, որ վաղաժամկետ-պայմանական ազատման հարցը դուրս է իրենց իրավասություններից:

Ես չեմ կարող լռել ուրիշների պես՝ հաշտվելով իմ իրավունքների ոտնահարման, իմ նկատմամաբ իմ հասանելիք վաղաժամկետ-պայմանական ազատումը չկիրառելու և իմ մորը չհասնելու մտքի հետ: Ես վաղուց պետք է գտնվեի ազատության մեջ, լինեի մորս կողքին , այնինչ այստեղ խորտակում են իմ ապագան, խեղում իմ կյանքը՝ փորձելով ինձ դարձնել հանցագործ կամ հոգեկան հիվանդ: Ո՞վ պետք է այս ամենի համար պատասխան տա: Սույն թվականի  հոկտեմբերի 31-ին կայացած նիստում «Կոշ» ՔԿՀ-ի «վարչական հանձնաժողովը» 118 հոգուց ազատման հավանություն տվեց միայն 17-ին: Այդ  17-ից «Անկախ հանձնաժողովը» հավանություն կտա և կազատի միայն 5-6-ին, որոնց օրացուցային ազատմանը մնում է 2-13 ամսից:

Ինձ ասում էին, որ իմ պատժաչափի մեծ մասը (կեսը) դեռ չեմ կրել, հիմա ինձ ասում են, որ դեռ 3 տարի ունեմ կրելու և դեռ ինձ չեն կարող վաղաժամկետ ազատել, «տակը շատ եմ թողնում»: Ուր կորան օրենքների պահանջները, ինձ օրենքի բոլոր պահանջներով դատապարտել են, սակայն օրենքի պահանջով վաղաժամկետ չեն ազատում: Ինչո՞ւ:

Ռուբեն Ամատունի, «Կոշ» քրեակատարողական հիմնարկ

 ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը մի շարք դատապարտյալների, այդ թվում՝ Ռուբեն Ամատունու՝ պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը հերթական անգամ կքննի հունվարի 31-ին կայանալիք նիստում:

Մեկնաբանություններ (1)

Eduard Khacikyan
ays harc@ o8ensdrakan hstak kargavorumner uni himnakanum patjic paymanakan vaxajamket azatelu kam patji chkrac masn aveli mexm patjatesakav poxarinelu haci qnnarkum@ katarvum e HH qreakataroxakan orensgrqi 114 hodvacov, HH Karavarutjan 24.08.20062-i voroshman ev HH Ardaratatutyan nakharari 30.05.2008tvakani n-44 h9amani pahanjneri hamadzayn ev hachax erbemn sistematikoren xaxtvum e: erbemn varchakan handznajokhovner@ qaxaqaciakan hayci partavorutyunner@ qnnarkelis irenc datarani liazoruyunner en verapahum qani vor xaxtum en HH sahmanadrutyun@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter