HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կովսականում երեք ամիս է՝ խմելու ջուր չկա

Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում արդեն երեք ամիս է՝ ջուր չկա: «Մեռանք ջուր կրելով, ձյունն ել պրծավ, ինչ ենք անելու չգիտեմ։ Ջուրը մենակ դպրոցի մոտ է գալիս են էլ, մեզանից 1,5 կմ հեռու է»,- ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Կովսականի բնակիչ, Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի պարուսույց Կարեն Մարտիրոսյանը:

Կարենը «Հետքին» պատմեց, որ ամեն տարի ձմռանը Կովսականում ջուրը կտրվում է: Այս տարի նույնիսկ ավելի շուտ է կտրվել, չնայած շուրջ 4 կմ նոր ջրագիծ էր անցկացվել Կովսականում. «Իբր սարքել էին, էդ էլ օգուտ չտվեց: Աղբյուրները ցամաքում են ձմռանը ու ինքնահոս ջուրը չի հասնում տեղ: Պոմպեր ել չկան»:

Ամեն տարի շուրջ 3-4 ամիս Կովսականում խմելու ջուր չի լինում: Կարենն ասում է՝ կախված է տվյալ տարվա տեղումներից: Կովսականում 4-5 աղբյուր կա, սակայն դրանք էլ են ցամաքած հիմա: Մնացել է միայն դպրոցի մոտի աղբյուրը:

Քաղաքի որոշ հատվածներում ջրագիծ կա: Հատ ու կենտ տներ կարողացել են իրենց միջոցներով խմելու ջուր անցկացնել: Բնակիչներն օգտվում են փողոցների ընդհանուր ծորակներից: Որոշ տեղերում էլ ջրհորներ կան, որտեղից օգտնվում են հիմնականում տնտեսական պահանջների համար:  

Լուսանկարում՝ ջրագծերի խողովակները, լուսանկարը՝ Կարեն Մարտիրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter