HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի նախագահը` Կորեայում

«Չոսուն» կայքը հոդված է հրապարակել, որը վերնագրված է «Հայաստանի նախագահը՝ առողջապահական տուրիստ Կորեայում»: Հայաստանյան մամուլի հրապարակումների համաձայն՝ նախագահին ուղեկցել են ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը (որը երևում է կայքի հրապարակած լուսանկարում): Հոդվածը, Civilnet.am-ի թարգմանությամբ, ներկայացնում ենք ստորև:

Կորեայի ծաղկող բժշկական զբոսաշրջությունը առաջին անգամ գրավել է օտարերկրյա պետության ղեկավարի. վերջերս վերականգնողական բուժումներ է ստացել Հայաստանի նախագահը:

Հունվարի 9-ին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ Հայաստանի նախագահի սև սեդանների ավտոշարասյունը նրան բերեց Գանգնամի Չաում բժշկական կենտրոն: Չաումը վերականգնողական կլինիկա է, որը տնօրինում է CHA Health Systems ընկերությունը։

Սարգսյանին ուղեկցողների թվում էին խորհրդային նախկին արբանյակային երկրի նախկին նախագահ և Ռուսաստանից մի մեծահարուստ: Վերջինը նաև Ռուսաստանի նախագահի՝ անցյալ տարի Կորեա կատարած պետական այցի ժամանակ նրա պատվիրակության կազմում էր և այդ ժամանակ նույն կլինիկայում բուժումներ էր անցել։

Մեկշաբաթյա այցի ընթացքում այս խումբը Չաում կենտրոն է այցելել ամեն օր և բուժումներ ստացել, այդ թվում ցողունային բջիջների թերապիա, սպա և երիտասարդացման պրոցեդուրաներ, մարմնի հարթեցում և մերսում և քաշի վերահսկման պրոցեդուրաներ:

Կլինիկայի աշխատակիցները նշում են, որ Սարգսյանին նրա մնալու ընթացքում ուղեկցում էին ոստիկանությունը և Ազգային հետախուզական ծառայությունը: Խումբն ընդհանուր առմամբ վճարել է 200 միլիոն կորեական վոն (մոտ 186 000 դոլար) և հեռացել է հունվարի 17-ին:

2010-ին բացվելուց ի վեր՝ Չաում կլինիկայում բազմաթիվ հարուստ մարդիկ են բուժում ստացել աշխարհի տարբեր մասերից, որոնք Սեուլ են ժամանում իրենց մասնավոր օդանավերով: Նրանց թվում են եղել չինացի և կանադացի մեծահարուստ գործարարներ, Ղազախստանի վարչապետը և սաուդյան ու Արաբական Էմիրությունների արքայական ընտանիքի անդամներ:

Բուժում ստացողների թվում է եղել նաև Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Գուս Հիդինկը:

Մեկնաբանություններ (4)

Garbis Sariyan
Speaks for itself !!!!!!!!!!!!!!!!!!!!!!
hasmik
sran menak es er pakas
Gayane
Գերմանիայի պրեզիդենտ Վուլֆը հրաժարական տվեց իր գործարար ընկերոջ վիլլայում ձրի հանգստանալու եւ միջինից ցածր տոկոսադրույքով վարկ վերցնելու պատճառով: Նույն պատճառով դատի տրվեց:
Շարմազանիկ
Ինչպես կասեր տատս, 70 միլիոն կազինոյում կրվելուց հետո 185 հազար բուժօգնության վրա ծախսելը էդքան էլ շատ չի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter