
Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել է
ՀՀ ոստիկանությունը, Հայաստանի ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ և համագործակցեկով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերել և ձերբակալել է Աշոտ Սուքիասյանին: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց ոստիկանությունը:
«Ներկայումս որոշվում է նրան էքստրադիցիայի ենթարկելու հարցը»,- նշեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 17-ից նախաքննական մարմնի որոշմամբ` Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:
Լուսանկարը՝ hraparak.am-ի
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել