HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Կլուբային» լիկբեզ` Հայաստան կոչվող պրովինցիայում

Ռուսաստանը Հայաստանի կալոնիզացման համար ունի ամենահիմնական գործիքները: Դրանցից առաջինը հայաստանյան իշխանությունների ինքնահանձնման պատրաստակամությունն է` Մոսկվայից տրվող անփոփոխելության երաշխիքի դիմաց: Պետական անվտանգության ապահովման, ստրատեգիական գործընկերության մասին պնդումները տվյալ դեպքում ընդամենը մանիպուլյացիա են` արդարացնելու համար Կրեմլի ձեռքի տակ անձնական, խմբակային անվտանգություն փնտրելու չդադարող ձգտումները:

Երկրորդ գործիքը ողջ տնտեսական համակարգի տնօրինման, ռազմավարական նշանակության ուղղություններում նաև տիրապետման իրավունքի ձեռքբերումն է, Հայաստանը տնտեսական, էներգետիկ դիվերսիֆիկացման հեռանկարից զրկելը և բացառապես ռուսական անհեռանկար վեկտորին ենթարկեցնելը:

Երրորդ գործիքը Հայաստանի ազգաբնակչությանը ռուսական տրանսֆերտների «ասեղին» նստեցնելն է, որը ոչ միայն զուտ ֆինանսական, այլ նաև հոգեբանական էքսպանսիայի ակնհայտ դրսևորում է: Եվ, վերջապես, չորրորդ գործիքը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունն է:

Չնայած այս ահռելի ռեսուրսին` Հայաստանում բացվեցին պրոռուսական ակումբներ: Առաջին նման փորձն արվեց 2012թ., երբ ոմն ռուսաստանաբնակ գործարար Անդրանիկ Նիկողոսյան որոշեց Հայաստանում այսպես կոչված «Պուտինի ակումբներ» բացել, որտեղ պետք է զրույցներ անցկացվեին, ֆիլմեր դիտեին ու գրքեր կարդային ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեության, գաղափարների վերաբերյալ: Ձեռնարկը տապալվեց հենց մեկնարկում, իսկ Նիկողոսյանը, նաև իշխանական քարոզչամեքենայի ներգրավմամբ, դարձավ ծաղրուծանակի առարկա: Պատճառն այն էր, որ այդ ընթացքում Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրով  խելակորույս արագությամբ սլանում էր դեպի Եվրոպա, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրում էր, որ Հայաստանը ավարտին է հասցնելու ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը, համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրերի ստորագրումը: Բայց երբ նախորդ տարի սեպտեմբերի 3-ին նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը որոշել է միանալ ռուս-ղազախ-բելառուսական Մաքսային միությանը, ամեն ինչ փոխվեց: Չնայած «Պուտինի ակումբ» անվանումով «կլուբներ» չբացվեցին, բայց փոխարենը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույն Անդրանիկ Նիկողոսյանին պարգեւատրեց Ազգային ժողովի «Պատվո մեդալով»` Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում ցուցաբերած ակտիվ մասնակցության, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների սերտացման գործում ներդրած ավանդի համար:

«Կլուբների» գաղափարը, սակայն, փոքր ինչ տրանսֆորմացիաների ենթարկվելով, համապատասխանեցվելով ժամանակակից PR-ի պահանջներին, այնուամենայնիվ, կենսագործվեց: Հենց 2012թ. Հայաստանում, սկզբնական շրջանում կիսագաղտնի, ռուս հայտնի հեռուստամեկնաբան, Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողի դեր ստանձնած Դմիտրի Կիսելյովի նախաձեռնությամբ հիմնադրվեց «Գրիբոյեդով» ակումբը: Ավելի ուշ ԱԺ-ում ստեղծվեց նաև Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը` չնայած այն հանգամանքին, որ ԱԺ-ում արդեն իսկ գործում էր հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը:

Հարց է առաջանում, թե Հայաստանում ռուսական ազդեցության այսքան հզոր լծակների առկայության, Մաքսային միություն մտնելու քաղաքական որոշումը կայացված և պրոցեսը լայն թափով սկսված լինելու պարագայում ինչո՞ւ են համառորեն նման ակումբներ ստեղծվում:

Հայաստանի գաղութացման ռուսական քաղաքականությունն իրականացվում է գրեթե 18-19-րդ դարերի մեթոդաբանությամբ: Ժամանակակից աշխարհում դրանք արդեն ժանգոտած մեթոդներ են: Դրանցով Ռուսաստանը ոչ թե կստանա, այլ կկորցնի Հայաստանը` հարուցելով հասարակության մտածող և գործունակ շերտերի խորը ատելությունը: Ռուսաստանը տիրապետում է հայաստանյան քաղաքական, տնտեսական, մշակութային էլիտայի «հոգիներին», բայց նոր, սովետներ չտեսած սերունդը, երիտասարդության առավել ակտիվ ու ներգրավված հատվածն այլևս զերծ է «օրհնվի ռսի ոտ»-ի կաղապարներից, այդքանով իսկ` վտանգավոր կայսրություն կերտող պետության համար:

Հակառուսականության դեմն առնելու համար դեռ բավարար չէ գրպանային իշխանություն ունենալը: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ հասարակություն, որը ներշնչված է ռուսականությամբ, որն ինքնուրույնաբար է ռուսական իմպերիալիզմն ընդունում որպես ազգային ու պետական փրկության միակ ճանապարհ` անգամ սեփական պետականությունը զոհաբերելու գնով: Ժամանակակից աշխարհում դրան հասնում են ոչ թե խաբելով, համոզելով, վախեցնելով ու շանտաժի ենթարկելով, որը պետական քաղաքականության հիմնական լեզուն է, այլ երկխոսությամբ, գլուխը շոյելով, հաճոյախոսություններով, դիմացինին սեփական աչքում արժևորելով, նրա աներևույթ դերն ու նշանակությունն ընդգծելով: Դա լավ են հասկանում հանրային կարծիքի մանիպուլացման ժամանակակից տեխնոլոգները, որոնցից Ռուսաստանում քիչ չեն: Բացարձակապես պատահական չէ, որ «կլուբը» ոչ թե Պուտինի հետ է ասոցացվում, այլ հայ-ռուսական բարեկամական հարաբերություններն իրենով մարմնավորող ու կերպարանավորող ռուս գրող Գրիբոյեդովի: Պատահական չէ, որ ակումբը ստեղծել է հենց Կիսելյովը, ով ակումբի առաքելությունը ոչ թե ինչ-որ մի խումբ մարդկանց ինչ-որ բան համոզելու, ուղղորդելու մեջ է տեսնում, այլ հայերին, իրենց աշխարհընկալմամբ, ձգտումներով, իբր, բացահայտելու: Եվ վերջապես բացարձակապես պատահական չէ, որ այդ ակումբը հասարակական, այլ ոչ թե քաղաքական դաշտում գործելու համար է ստեղծվել:

Նման մոտեցման պարագայում այդ ակումբում ներգրավված որևէ հայ մտավորականի չես կարող համոզել, որ իրեն, անկախ իր կամքից, դիտարկել են որպես ազդեցության գործակալների, որ այդ ակումբը կոչված է վերակառուցելու իրենց աշխարհըմբռնումը, մտածողությունը դեպի ռուսական կայսերապաշտական նկրտումները, որը տեղի է ունենում ենթագիտակցական, այլ ոչ թե գիտակցական մակարդակով: Նրանց չես կարող համոզել, որ ակումբում ստեղծված երկխոսության, ֆորումային ձևաչափն իրականում մենախոսության ձևաչափ է, իսկ մենախոսողները Ռուսաստանի ամենամոլի պուտինապաշտներն ու կայսերապաշտներն են: Նրանց չես կարող համոզել, որ իրենց դիտարկում են որպես օբյեկտների, որոնց կարող են դասեր տալ իրենց իսկ ազգային շահի մասին և այս տեսակետից պարզապես «լիկբեզ» անելու դիտավորություն ունենալ: Եթե այդպես չլիներ, ապա «Գրիբոյեդով» ակումբները պետք է որ գործեին նաև առնվազն Մոսկվայում, և այդ նույն մտավորականները պետք է հնարավորություն ունենային ռուս մշակութային ու փորձագիտական էլիտային «լիկբեզ» անել կայսրություն ստեղծելու անտրամաբանականության հարցում: Նման բան, սակայն, չկա, որովհետև հայկական էլիտան նրանց ընկալումներում պրովինցիալ է, իսկ պրովինցիան չի կարող նման ամբիցիաներ ունենալ, պրովինցիան միշտ սովորելու, ոչ թե սովորեցնելու կարիք ու կարողություն ունի: 

Նման ակումբները փակ կամ գաղտնի չեն լինում, որովհետև դրանց ողջ ինտրիգը հենց այն է, որ հասարակությունն իմանա դրանում իր էլիտայի ներգրավվածության մասին, պարզորոշ տեսնի, որ այնտեղ բացահայտ ագիտացիա չի տարվում և օրինաչափորեն ընդունի ինտելեկտուալ, մտավոր, մշակութային ու արժեքային  ընդհանուր, միասնական հարթակներ ստեղծելու ռուսական գիծը:  Պրիմիտիվիզմ է այդ ակումբում մտավորականների մասնակցելու մեջ ինչ-որ դավադրություն տեսնելը: Այդ մարդիկ ընդամենը միջոց են` Հայաստանի հասարակությանը նոր իրողություններին ու հեռանկարներին ադապտացնելու, նրանց հետ այս ուղղությամբ աշխատելու համար: 

Ծաղրանկարը՝ larussophobe.wordpress.com

Մեկնաբանություններ (7)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա իրոք շատ լավ հոդված է: Ժամանակը Ռուսաստանի օգտին չի աշխատում.սա լավ լուր է Հայաստանի համար:Արևմուտքը/ԱՄՆ-ն արդեն վերջնական որոշել են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. դրա համար է Ռուսաստանը խուճապի մատնված:ԱՄՆ-ն 21-րդ դարում էլ մնալու է աշխարհի միակ գերտերությունը և բոլոր կարևոր հարցերը լուծվելու են Վաշինգթոնում: BRIC (Brazil, Russia, India, China) երկրների և Թուրքիայի տնտեսությունը սկսել է արագ անկում ապրել՝ հիմնականում կապիտալի արտահոսքի և օլիգարխային-անդեմոկրատական համակարգի պատճառով: ՄՄ/Եվրասիական միությունը,եթե ստեղծվի էլ, շա՛տ կարճ կյանք է ունենալու,որից հետո Ռուսաստանը մասնատվելու է:Ռուսաստանը ապագա չունեցող մի հումքային տարածք է: Ամենավառ օրինակը Պուտինի կողմից ստեղված «Նաշի» 'երիտասարդական' դրուժինաների ստեղծումն է,որի ՄԻԱԿ իսկական նպատակը ընդդիմադիրներին չեզոքացնելն է՝հաճախ կրիմինալ-անմարդկային մեթոդներով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
vache (1) - Ճիշտ ու լավ կոմենտ: Հայատառ գրելու համար՝ http://www.branah.com/armenian:
haykUS
There is no good from Russia. They are imperialists and their values only corruption and mafia. I understand need to have Russians protect us from Turkey, but we should be more balanced and smart like Jewish. Serz and his Republican-Fascist party is mirror of Russian political structure. We need to get rid of Serz and move towards EU and US. Look at the Georgia, great progress in the past few years and only because they get rid of Russian influence. I grew up with Russia and my education was in Russian, but now I stated to hate that country. Truly said by Raegan - Russia is empire of Evil. I truly believe that now.
haykUS
Большой Брат снова готовится к братскому изнасилованию независимого государства
vache
Hayastani rusifikacman qaxaqakanutyun@voch ancyalum,voch el apagayum ardyunqi chi hasni, patjarner@ mi qanisn en. arajin ev amenakarevor patjarn ayn e vor hay joxovrdi hamar , hayoc lezun zut haxordakcutyan mijoc che inchpes shat azgeri mot, ayl pashtamunqi ararka e, vori mijocov artahaytvum e hayi inqnutyun@. baci hayeric voch mi azg ir lezun chi anvanum MAYRENI LEZU, sa nshanakum e vor menq mer lezvin tvel enq amenatank, amenabarcr kargavijak@ ayn hamematelov mer mor het. isk cankacac hayi hamar mayr@ curb e ev anpoxarineli. mite kremlyan xekavarnern u nranc hay kochvox xamajikner@ chen haskanum, hayoc lezun hazaramyakneri patmutyamb ev ir nviryal azgi shnorhiv dimakayel e shat aveli hzor kaysrutyunneri u lezuneri qan irenq en. erkrord patjarn ayn e vor aranc tntesakan social qaxaqakan himqer unenalu lezun ci karox taracvel . patmutyun@ cuyc e tvil vor ayn erkrner@,voronq qich te shat ndunel en rusakan orietacia durs en mnacel hamashxarhayin zargacumic ,matnvel en sovi ev hetamnacutyan.nman ekrneri cank@ sat mec e mec tariqi matdiq aveli lavatexyak en ayd masin.(het xorhrdayin erkrner, Kuba, Vietnam Hs. Korea,Kongo,Angola, evropayi naxkin coc. erkrner ev ayln. chka mi erkir vorn ir apagan kapi rusastani het ev sovi chmatnvi lavaguyn depqum. gaxutayin eqspansiayi harcum rusastan@ cankanum e hamematvel kam ndorinakel Angliayin, sakayn irenq chen cankanum tesnel, vor Anglian ir gaxutnerum taracel e luys, qaxaqakrtutyun ,arajadimutyun. ovqer en aysor Angliayi naxkin gaxutner@: AMN, Kanada, Avstralia, Japonia HAH,.,voronqel darcan anglolezu erkrner mecamasamb.,rusakan gaxutacman hetevanqov voreve rusalezu erkir charajacav vorovhetev rusastan@ vocinch chuner taracelu kaxyal erkrnerum ,baci kasharakerutyunic ,harbecoxutyunic ev ........ cavov petq e nshem, vot nshvac hatkanishner@ gerazanc armatavorvel en mer mej ev drancic azatvel@shat djvar e linelu. xor@ havat u huys e nershnchum mer ankaxutyan serund@ vori hogin, chnayac hamar porceri, apakanvac che apaazgayin kexterov. ayjm nrancic e kaxvac mer mayrenii hetaga jakatagir@ ir bolor hetevanqnerov.voreve lezvi imacutyun erbeq vnas che qani der da chi katarvum mayreni lezvi hashvin, aveli ankexc linelov asem, vor aysor nuynisk rusastanum rusakan krtutyun@ arancnapes chi hetaqrqrum henc irenc. Rusastanum qich te shat nyutakan apahovvac eritasardner@ krtutyun en stanum Evropayum kam AMN-um, himnakan patjarneric mek@ angleren lezvin tirapeteln e., vori shnorhiv mardu araj bacvum en hamashxarhayin qaxaqakrtutyan@ haxordakcvelu drner@. Hayastanum rusac lezvi taracman jatakoxneri zavakner@ nuynpes usanum en evropayum ev AMN-um, bayc voch erbeq rusastanum. rusac lezvin Hayastanum petq e shnorhel xopanchineri lezvi kargavijak, qani vor baci nrancic voch mekin petqche, (knereq ,hayatar grelu hnaravorutyun chunem).
vadim
vse otmechennie dovodi o nalichii richagov kolonizacii Armenii Rossiey ne deesposobnie tak-kak Rossiya v blijashchee vremya nesposoben budet uderjat daje nacionalnix territorii nine naxodyshchixaya v cvoem sostave. eto vpolne estestvenni process. nikakoy normalni chelovek ne mojet terpet,chtobi svoim domom svoey semyoi rukovodil ili komandovai drugoi. XXl vek eto krayni srok okonchatelnovo raspada kolonialnoy sistemi .na territori ninesney Rossii blijayshee vremya obrazuyutsya ne menee 20 nezavisimix gosudarstv sredi kotorix v camom nevigodnom polojenii okajetsya sobstvennaya Ruccia, t.k. ana budet sovershenno lishena vsyakix prirodno-sirevix resursov.opponenti mogut skszat mol Rossiya takovo ne dopustit tak-kak obladaet moshchnim vaennim potencialom. togda mojno podumat, chto yadernoe orujie primenit na svoey territori? eto bydet sami nastoyashchi xarakiri. i koncom imperi zla.
Գեւորգ
Հարգելի հեղինակին! Ազգերն ու ժողովուրդները ընդունակ են արդյունավետ պետություններ կազմավորելու եւ կայուն գոյատեւության երբ անձնական, տոհմա-ցեղային, գավառա-հայրենակցային եւ այս կարգի այլ շահեր ստորադաս են հանդիսանում համնդհանուր - պետական շահերի նկատմամբ: Ցավով համոզվել ենք արդեն խորապես, որ հայերիս մոտ ներկայումս գրեթե չկա եւ չի գործում նշված հավաքական գիտակցությունը: Այս պարագայում մեզ մնում է՝ 1.Բացահայտորեն հրաժարվելով ազգային պետականության ու քաղաքականության սին պատրանքներից, աշխատել գոնե ազնիվ ծառա լինել որեէ հզոր տիրակալի մոտ՝ ձգտելով ու լիովին ապավինելով նրա բարեհաճությանը (այսիքն ինքնալուծարվելով, վերածվել ինչ-որ մեկի նահանգի!) 2.Ցուցաբերելով ուժ ու վճռականություն - ներքին եղբայրասպան, արյունաքամ պայքար սկսել, հրով ու սրով նշված սկզբունքը ՆԵՐԴՆԵԼՈՒ ու պահպանելու համար (կդիմանանք արդյոք?): Այս ծանրագույն, բայց տրամաբանական ճանապարհներից շատ ավելի ողբերգական է ներկայումս ստեղծված վիճակը՝ ազգային պետականության նոմինալի տակ անշեղորեն իրականացվող վերջնական հայրենաքանդությունը!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter