HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սոչիում առաջատարը նորվեգացիներն են

Այսօր Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի 4-րդ օրն է: Ինչպես հայտնի է, մեր մարզիկներից առաջինը մրցուղի են դուրս եկել աշոցքցի դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը: Երեկ կայացած 30 կմ սկիաթլոն մրցաձեւում (15 կմ դասական ոճ + 15 կմ ազատ ոճ) Միքայելյանը 68 մասնակիցների մեջ զբաղեցրել է 46-րդ տեղը (1:13:16.6), իսկ Եղոյանը՝ 63-րդ (1:17:44.5): Մեր մարզիկները համապատասխանաբար 5:01.2 եւ 9:29.1 ժամանակային արդյունքներով զիջել են հաղթող դարձած շվեյցարացի Դարիո Կոլոնյային, որը 30 կմ մրցատարածությունն անցել է 1 ժամ 8 րոպե 15.4 վայրկյանում: Արծաթե մեդալակիր է դարձել շվեդ Մարկուս Հելները, իսկ բրոնզը նվաճել է նորվեգացի Մարտին Սանդբին:

Այսօր մենք Սոչիում մասնակից չունենք: Վաղը՝ փետրվարի 11-ին, Սերգեյն ու Արթուրը կմրցեն արագավազքում:

Հիշեցնենք, որ Սոչիի խաղերում խաղարկվում է 15 մարզաձեւի մեդալների 98 հավաքածու: 87 երկրների եւ անկախ մասնակիցների պայքարում այս պահին մեդալ է նվաճել 17 երկիր: Առաջատարը նորվեգացիներն են, որոնք ունեն 2 ոսկի, 1 արծաթ, 4 բրոնզ: Հոլանդիան երկրորդն է (2-1-1), ԱՄՆ-ը՝ երրորդը (2-0-2): Կանադան ու Ռուսաստանը 1-2-1 ցուցանիշով եզրափակում են լավագույն հնգյակը: Ավստրիացիներն ունեն 1-ական ոսկի եւ արծաթ, իսկ Գերմանիան, Լեհաստանը, Սլովակիան, Շվեյցարիան՝ 1-ական ոսկի: Այս պահի դրությամբ արդեն խաղարկվել է մեդալների 13 հավաքածու: 

Լուսանկարում՝ Սերգեյ Միքայելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter