HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

100 մլն դրամով տուգանված «CPS»-ի դեմ գործով նոր որոշում կլինի

Առաջիկա մեկ-երկու ամսում պարզ կդառնա, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերջնական ինչ որոշում է կայացնելու բենզինի մատակարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ից հետո բենզինի եւ դիզվառելիքի շուկայում երկրորդ գերիշխող «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ-ի (ապրանքանիշը՝ «CPS») հանդեպ, որին 2012-ի մարտի 14-ին տուգանել էր 100 մլն դրամով: Բանն այն է, որ այս ընկերությունը նույն տարվա դեկտեմբերին վարչական դատարանում վիճարկել էր ՏՄՊՊՀ-ի որոշումը, սակայն արդեն 2013-ի մայիսին ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Դանիելյանը հետ էր վերցրել հայցը եւ խնդրել կարճել գործի վարույթը: Դատավոր Քրիստինե Մկոյանը մայիսի 15-ին գործը կարճել էր:

Մյուս կողմից՝ դատավարության ժամանակ, ըստ ՏՄՊՊՀ-ի, ի հայտ են եկել փաստեր, որոնց մասին կառույցը տեղյակ չի եղել, երբ 2012-ին տուգանքի որոշում է կայացրել: ՏՄՊՊՀ-ն «Հետքին» վերջերս հայտնել էր, որ «դատական գործընթացի ժամանակ «CPS»-ը ներկայացրել է այնպիսի փաստաթղթեր եւ տեղեկատվություն, որոնք չեն համապատասխանել վարչական վարույթի ընթացքում ներկայացված տեղեկատվությանը: Հանձնաժողովը, հիմք ընդունելով ընկերության կողմից դատարանում ներկայացված հաշվապահական փաստաթղթերը, պարզել է, որ վարչական վարույթի ընթացքում հանձնաժողով է ներկայացվել ոչ հավաստի տեղեկատվություն: Եվ, քանի որ օրենքով հանձնաժողովը տնտեսվարողի մոտ փաստաթղթային ուսումնասիրություն իրականացնելու իրավասություն չունի, կեղծիքը հնարավոր չէր բացահայտել ի սկզբանե: Կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար ընկերությունը կրկնակի անգամ ենթարկվել է պատասխանատվության՝ 5 մլն դրամի չափով, որը տվյալ դեպքում օրենքով սահմանված ամենախիստ պատասխանատվությունն է»: 

ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը հայտնեց, որ «CPS»-ն արդեն վճարել է 5 մլն դրամ տուգանքը: Իսկ ինչ վերաբերում է 100 մլն դրամ տուգանքին, ապա այդ մասով ՏՄՊՊՀ-ում փաստաթղթային ուսումնասիրություններ են կատարվում այժմ: Առաջիկա շաբաթներին պարզ կլինի, թե ինչ է որոշել հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ 2012-ի մարտին ՏՄՊՊՀ-ն տուգանեց «CPS»-ին այն բանի պատճառով, որ, ըստ հանձնաժողովի, ընկերությունը ժամանակին չարաշահել էր իր գերիշխող դիրքը: Եվ դա արել էր այսպես. իր մեծածախ բազաների վառելիքն ավելի փոքր տնտեսվարողներին վաճառել էր այն գնով, ինչ գնով ինքն իրականացնում էր մանրածախ վաճառք իրեն պատկանող բենզալցակայաններում: Փոքր ընկերություններն էլ հայտնվել էին փակուղու առաջ, որովհետեւ չէին կարող «Սիթի Պետրոլ Գրուպ»-ից գնած բենզինը վաճառել ավելի թանկ, քան այն գինը, որով առել էին: Ասել է թե՝ նույն այն գինը, որով մանրածախ սպասարկում է կատարում «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը: Հատկապես վատ վիճակում էին հայտնվել մարզերի տնտեսվարողները, որովհետեւ մեծածախ բազաներ շատ շրջաններում ունի միայն այս ընկերությունը: Օգտվելով առիթից՝ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը կլանել էր փոքր ընկերություններին, որոնց տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել էին ՍՊԸ-ին կամ նրա հետ կնքել էին համատեղ օգտագործման ոչ շահավետ պայմանագիր:

««Սիթի Պետրոլ Գրուպ»-ը միտումնավոր եւ նպատակաուղղված գործունեություն է ծավալել` ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը եւ սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Ընկերության նման քայլը խոչնդոտում է ոչ միայն փոքր բիզնեսի զարգացմանը, այլ նաեւ խաթարում է մրցակցային դաշտն ընդհանրապես, ինչն անընդունելի է»,- հայտարարել էր ՏՄՊՊՀ-ն եւ ընկերության դեմ կիրառել 100 մլն դրամ տուգանք: 

Օրենսդրությամբ այսպիսի խախտման դեպքում նախատեսվում է 5-200 մլն դրամի պատիժ: Գայանե Սահակյանը դժվարացավ ասել, թե ինչպիսին կլինի նոր որոշումը՝ ավելի մե՞ղմ, թե՞ կոշտ: Միաժամանակ նշեց, որ ոչինչ չի կարող բացառել՝ ի պատասխան հարցին, թե հնարավոր է, որ ընդհանրապես տուգանք չլինի: Սահակյանը նաեւ վստահություն հայտնեց, որ ընկերությունն այս որոշումը նույնպես վիճարկելու է դատարանում, քանի որ տուգանված տնտեսվարողների համար սա սովորական պրակտիկա է դարձել. նրանք, անկախ ամեն ինչից, գրեթե միշտ օգտվում են օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունից եւ ՏՄՊՊՀ-ի տուգանքները վիճարկում դատարանում:

Մեր կողմից հավելենք, որ փոքր ընկերություններին «կլանելն» այսօր ակնհայտ պատկեր է ձեւավորել բենզինի ու դիզվառելիքի շուկայում: Անկախ նրանից՝ դա արվել է օրենքի շրջանակներում, թե ոչ, գերիշխողներ «Ֆլեշը», «CPS»-ը, ինչպես նաեւ «Միկան», «Մաքսհուրը», ավելի փոքր ընկերությունների հետ պայմանագրեր ստորագրելով, նրանց վառելիք են մատակարարում, որը վաճառվում է իրենց ապրանքանիշի ներքո, եկամուտն էլ բաշխվում է ըստ պայմանավորվածության: Դա է պատճառը, որ մայրաքաղաքում կամ մարզերում նույնիսկ փոքր կրպակ-լցակայանների վրա կարելի է տեսնել այս մեծ ընկերությունների անվանական վահանակները:   

Մեկնաբանություններ (18)

Anna
Ցավալի է, որ «Հետք»-ի նման լուրջ լրատվամիջոցը հարթակ է դառնում քինախնդիր և բամբասկոտ «կանանց» համար:
Anahit
En vor vor handznajoxov@ CPS-in ognela et parza. U parza vor et henc @nenc chi are.Bayc chem haskanum te es mi qani hoqin inchu en sranc tenc pashtpanum ete iskakanic es hasarak joxovrdi masin mi qich mtacum eq u es joxovrdi het inch vor kap uneq petqa voch te sranc pashtpaneq ayl qnnadateq vor es erkrum kasharakerutyun@,anorinakanutyun@,anpatjeliutyun@ gone mi or verana.Lsel eq senc mi hat xosq ka DZER NMANNER@ VOCH TE XAYTARAKUM AYL QANDUM EN ES ERKIR@.
Sargis
Ուղղակի խայտառակություն է, էսքան չարություն ձեր մեջ ոնց եք ապրում? Որ նայում եք հայելու մեջ չեք ամաչում, մի օր պատասխան եք տալու չէ մարդկանց անտեղի մրոտելու համար...
ՏԻԳՐԱՆ
Արթուր, Արման, Գոռ, ու էսպես շարունակ... Ինչքան էլ տարբեր անունների տակ տաքնված էժանագին ներկայացումներ տաս, միևնոււյն է՝ հանդիսատես չես հավաքելու: Հետո մարդկանց վիրավորելուց առաջ լավ կլինի միհատ քեզ ոտքից գլուխ մի լավ զննես: Իսկական տգետը քո նմաններն են, որ կատաղությունից էլ չգիտեն ինչ հորինեն: Իջիր ամբիոնից բավականա, դահլիճում մենակ ես մնացել, քեզ ոչ լսող կա, ոչ բանի տեղ դնող...
Տիգրան
Արթուր, Արման, Գոռ, ու էսպես շարունակ... Ինչքան էլ տարբեր անունների տակ տաքնված էժանագին ներկայացումներ տաս, միևնոււյն է՝ հանդիսատես չես հավաքելու: Հետո մարդկանց վիրավորելուց առաջ լավ կլինի միհատ քեզ ոտքից գլուխ մի լավ զննես: Իսկական տգետը քո նմաններն են, որ կատաղությունից էլ չգիտեն ինչ հորինեն: Իջիր ամբիոնից բավականա, դահլիճում մենակ ես մնացել, քեզ ոչ լսող կա, ոչ բանի տեղ դնող...
Տիգրան
Արմանի, Արթուրի, Արմինեի ու էլի հազար ու մի անունի տակ թաքնված անձը իրականում նույն կերպարն է: Իսկական տգետը հենց դու ես, դրա համար էլ զրկվել ես Հանձնաժողովի քո աշխատանքից: Հիմա էլ շարունակում ես քո էժանագին ներկայացումները, բայց հանդիսատես չես կարողանում հավաքել: Չբավարարվածին հատուկ չարախոսություններով դու միայն քեզ ես վնասում: Մի նոր բան մտածի, եթե իհարկե ուղեղիդ սահմանափակ հնարավորությունները ներում են. էս մի համարդ չանցավ..... Բոլորը հասկացան, թե դու ով ես ու ուզածդ ինչա
Arman
Tigran jan irakanum gitem te du ov es u gitem te du handznajoxovum inch derakatarucyun unes, avelin asem gitem te du amsekan petakan byujeic inchqan hskayakan gumarner es stanum , dra hamar el porcum es aktiv kerpov taqcnes shaboyani irakanacrac kexciqner@
Artur
Tget tigran du lav el gites u lav el haskanum es vor skzbnakan tuganq@ nra hamara arvel vor hanrucyan achqin toz pchvi vor martiq tenan vor shaboyan@ ipr te ashxatuma, ete tenc maqura ashxatum handznajoxov@ inchu 100 milyonanoc tuganq@ hech aneluc lratvamijocnerin texyak chpahvec u et tuganqi hech anel@ voch voq chimacav, parzic el parza vor uzum eiq taqun anckacnel u mi klorik gumar vastakel
Տիգրան
Ինչ տարօրինակ կամ անհասկանալի բան կա այն փաստի մեջ, որ ՏՄՊՊՀ-ը հետևողական է իր կայացրած որոշումների հարցում: Լրացուցիչ հանգամանքները կամ փաստաթղթերն ուսումնասիրելը էդ որ օրվանից է հանցանք համարվում? Ի վերջո ՏՄՊՊՀ-ը կարող էր չէ որոշում կայացնել, հետո ձեռքերը լվալ ու կողմ կանգնել: Ակնհայտ է, որ սա այդ դեպքը չէ: Եև հետո, ինչքան բթամիտ ու տգետ մարդիկ կան մեր շուրջը, գոնե տարրական տրամաբանություն ունենայիք կհասկանայիք, որ եթե այստեղ անմաքուր բան լիներ, այն հանրության սեփականությունը չէր դառնա, այլ դեռ էն գլխից այնպես կփակվեր, որ շատերը, առավել ևս բամբասկոտ ու չբավարարված տկարամիտներն իրենց ապուպապերի հետ միասին չէին կարող այդ մասին իմանալ:
GOR
Հարգելի ընթերցողներ, ուշադրություն դարձրեք հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության կեղծ լինելու վրա, մասնավորապես հանձնաժողովի պաշտոնական պարզաբանման մեջ նշվում է - Եվ, քանի որ օրենքով հանձնաժողովը տնտեսվարողի մոտ փաստաթղթային ուսումնասիրություն իրականացնելու իրավասություն չունի, կեղծիքը հնարավոր չէր բացահայտել ի սկզբանե: Ստուգումների մասին օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովը տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ կարող է իրականացնել տնտեսվարող սուբյեկտի ներկայացրած տեղեկատվության արժանահավատության և (կամ) փաստացի գործունեության բացահայտման և (կամ) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով: Այսինքն հանձնաժողովը նույն իսկ այս դեպքում կարող էր ստուգման արդյունքում բացահայտել ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը:
Գոռ
Փաստորեն, Շաբոյանը ոչ միայն մտածում է, որ հայեցողական պաշտոնը Շաբոյանի հայեցողությամբ համալրվող պաշտոնն է, այլև մտածում է, որ պետական մարմինը ունի հայեցողական լիազորություն տուգանելու կամ չտուգանելու: Եվ այս անգամ ևս այդ ամենը Շաբոյանի հայեցողությամբ: Հարգելի պարոն Շաբոյան, դուք իրավունք չունեք Ձեր հայեցողությամբ առաջնորդվել բոլոր բնագավառներում, Դուք պարտավոր եք առաջնորդվել օրենքով և պաշտպանել հասարակության շահերը: Եթե հասարակության շահերը Դուք շփոթում եք անձնական շահերի հետ, ապա Ձեր նշանակումը այդ պաշտոնում մեծ սխալմունք է եղել:
Մասիս
Այ քեզ բան: Ստացվում է CPS ընկերությունը դիտավորյալ չի ներկայացրել ապացույցներ, որպեսզի իրեն տուգանեն 100 միլիոն դրամով, իսկ այնուհետև վիճարկել է վարչական ակտը դատական կարգով և ներկայացրել ապացույցներ, որոնք հիմնավորում են, թե իբր տուգանքի նշանակումը անօրինական է եղել: Երևի աբսուրդի հասնող այս պատմությունը բոլորին ծիծաղեցրել է: Ընկերությունը ցանկացել է, որ իրեն տուգանեն: Հավանաբար պետական մարմնին պատիվ չի բերում, որ իր ակտերը դատարանն անվավեր է ճանաչում, և հանձնաժողովը ինքն է անվավեր ճանաչել այն: Շաբոյանի մտքի թռիչքը զարմացնում է, երևի կարծում է, թե միայն էժանագին ցուցադրումներ կազմակերպելու համար է ստեղծվել հանձնաժողովը:
Suro
Տեսնես որ սենց ակնհայտ սուտ ու խնդալու պատասխաններ են տալիս մեր հարգելի հանձնաժողովի պաշտոնյաները դրանով ում են ուզում հիմարի տեղ դրած լինեն: Տեսնես իրանք իրոք մտածում են որ իրանց հաջողվումա ժողովրդի աչքին թոզ փչեն: Այ միմոսներ, չեք հասկանում որ ամբողջ ազգը հիմա խնդումա ձեր ներկայացրած պատասխանի վրա, չեք մտածում որ բոլորն էլ հասկացել են որ տուգանքը հեչ անելով մի կլորիկ գումար եք ստացել: Ես ազգին ձեր նենգությամբ ու անբարոյականությամբ չեք խաբի այ խաբեբաներ: Ձեզ շատ քիչա մնացել, շուտով նման պաշտոնյաները բանտերում փտելու են
Lina
es hodvac@ kartaluc mots @nenc tpavorucyun stexcvec vor CPS @nkerucyun@ zorov inqn ira sxal ashxatelavochi pacharov tuganvela u heto robin goodi derum haytnvac handznajoxov@ asela hargeli CPS du axr mexavor ches, xi es sxal texekatvucyun nerkayacrel, du anmex es, ari du chisht texekatvucyun@ nerkayacru u mi tuganvi, du mexk es, du lavn es, du gerishxox dirq ches charashahel u poqr subyektnerin kul ches tvel, u lselov handznajoxovi hordorner@ CPS i verjo chisht chanaparhna brnel u chisht texekatvucyuna nerkayacrel u hnadznajoxovn el vorpes chshmartucyun bacahaytox himnark CPS in 100 milioni poxaren tuganela 5 mln, qani vor CPS jamanakin haskacela ir sxal@ u chisht texekatvucyuna nerkayacrel mer chshti pahapan handznajoxovin. ALISAN HEQIATNERI ASHXARHUM
Gor
tesnes esqanic heto Shaboyan@ tasib kunena ver kena u asi vor verevneric asel en es el mi qani hazar dolar pox em vercrel u poxel em tuganqi voroshum@
ANNA
amot dzez, duq turqic el veran eq, es azgin xapelov talanum eq
Gor
Ես զարմանում եմ թե այսքանից հետո հանձնաժողովի պաշտոնյաները ոնց են նայելու լրագրողների աչքերին ու ոնց են նորից կեղծ հրապարակային նիստեր կազմակերպելու:
Karen
xjam dzer vraaaaaaaaaaaaaaaa, es inch orn eq @ngel, enqan xxchuk vichakum eq vor inch sut baner ka grum eq menak te artaracneq dzer anorinakanucyunner@, hraparakayin mardkanc achki araj stic nister eq anum, mi mec gumar tuganum eq, bolor@ tenum en vor gorc eq anum u heto bolori achkin toz pcheluc heto tuganqner@ hech eq anum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter