HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Հղիներին գնդակահարենք, որ կոռուպցիա չլինի՞

Այսօր հայտնի դարձավ, որ առողջապահության ոլորտում մարտի 1-ից մի շարք ծառայություններ, որոնք այժմ անվճար են, կդառնան վճարովի:

Այդ թվին են պատկանում պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար  բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները:

Եվ եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, ինչն այդքան էլ մեծ գումար չէ, ապա հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել օրական 5000 դրամ:

Այսինքն, եթե Հայաստանում աղքատության շեմից ներքև գտնվող և ամսական, ասենք, 50-60 հազար դրամ եկամուտով ընտանիքից հղի կինը ունենում է բարդություններ, որոնց բուժման համար նա ստիպված կլինի 10 օր պառկել հիվանդանոցում, ապա այդ բուժման վրա ընտանիքը պիտի ծախսի ամբողջ ամսվա եկամուտը… Իսկ ընտանիքի անդամները, հղի կնոջ հետ միասին, այդ ամիս կսնվեն օդով:

Պետական իմպոտենցիա

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պնդում է, որ 5000 դրամանոց համավճարով մտադիր է պայքարել կոռուպցիայի դեմ` բերելով դրա դեմ պայքարում իր «անօգնական լինելու» մասին վկայող օրինակներ:

Դժվար է ասել, թե որքանով է Դերենիկ Դումանյանը ազնիվ իր այդ պնդման մեջ, սակայն եկեք համաձայնվենք, որ եթե նախարարը պնդում է, որ չի կարողանում պայքարել կոռուպցիայի դեմ, ապա նա պարտավոր է իր տեղը զիջել այնպիսի մեկին, ով կկարողանա անել դա:

Այդ ինչպե՞ս եղավ, որ աշխարհի բազմաթիվ երկրներ կարողացան առանց հիվանդներին վնաս տալու պայքարել առողջապահական կոռուպցիայի դեմ, իսկ Հայաստանում դա չի ստացվում:

Հայտնի անեկդոտն ասում է, որ սովածների ու գործազուրկների խնդրի լուծումը պարզ է՝ հարկավոր է, որ սովածները ուտեն գործազուրկներին: ՀՀ կառավարությունը, ըստ ամենայնի, այդ անեկդոտը լուրջ է ընդունել:

Սակայն պարոն Դումանյանը երևի չգիտի, որ բոլոր հղիներին գնդակահարելու դեպքում հղիների, նորածինների, ծննդատների և մի շարք այլ ոլորտների կոռուպցիան ի սպառ կվերանա: Կամ, ինչպես կասեր դասականը, “Нет человека, нет проблемы”.

Եվ սա առաջին դեպքը չէ: Այսպիսով, ճշգրիտ նույն պատճառաբանությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ իրականացնում է գործողություններ, որոնք առավել նման են ռեկետի: Որևէ կերպ չէր տարբերվում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի բացատրությունը 2010 թվականին մագիստրոսական և ասպիրանտական տեղերի կրճատման շուրջ քննարկումների ժամանակ: Նման օրինակները շատ են:

Ու որքան էլ այս տրագիկ կոմեդիան չթվա անիրական, այն արդեն դարձել է մեր պետական մարմինների աշխատանքի առօրյան:

Վերադառնալով հղիներին

Գաղտնիք չէ, որ մեր երկիրն ունի դեմոգրաֆիական խնդիրներ, որոնց հիմքերից մեկն էլ` ընտանիքների կողմից երեխա ծննդաբերելու և մեծացնելու թանկարժեք լինելն է :

Գործատուները չեն հարգում հղիների իրավունքները, նոր ծննդաբերածներին հաճախ չեն տրամադրում ֆիզարձակուրդ: Կառավարությունը տարիներ առաջ պակասեցրեց վերջիններիս աշխատավարձի փոխհատուցման չափը: Հետո գալիս են գերծանրաբեռնված մանկապարտեզները, դպրոցի հետ կապված ծախսերը… Եվ այս ամենը ժողովրդի ծանր սոցիալական վիճակի պայմաններում:

Սակայն այդ ամենով հանդերձ գոնե կային բժշկական որոշ ծառայություններ, որոնք անվճար էին հղիների համար: Ու թեև հիվանդանոցներում համարյա բոլորը «տակից» փող են ուզում, գոնե հիմնական ծախսերը պետությունը իր վրա էր վերցրել՝ դրանով իսկ հղիներին հնարավորություն տալով առողջ երեխա ծննդաբերել:

Մյուս կողմից, երիտասարդ ընտանիքները երեխա պլանավորելուց առաջ հաշվի էին առնում, որ մոր մոտ բարդություններ առաջանալու դեպքում բուժումն անվճար կլինի:

Սակայն նախարար Դումանյանը որոշեց «պայքարել կոռուպցիայի դեմ» և բարդություններով հղիներից «փող պոկել», ինչի հետևանքով ընտանիքներում երեխա պլանավորելու մոտիվացիան կպակասի, իսկ բարդություններով հղիների մի մասը բուժօգնության չի դիմի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Մեկնաբանություններ (6)

LIS
ամոթ է մեր համար, ովքե՞ր են մեզ շրջապատում
NANA
Amen inch chishta qnnadatvum, baci nranic,vor chen nshum mankabarc-ginekologneri vardzatrum@ (axkatavarc) i dem iroq anachar ev amena karevor@ anshnorhakal ashxatanqi dimac. Ha mek bann el, ete carayutyunn darnum@ vcharovi meknabanelov, vor kapahoven bjishki vardzatrum@, asem da aydpes chi lini-hxiutyunn pakaselov kpakasi ev bjishki vardzatrum@. Meknabanoghin asem,vor 100000 ev avelin - patverov cnndaberutyunn@.
Lilit
Konkret Erebunium voch mi bjishk el voch mi gumar znndognutyan hamar naxoroq chi uzum, kuzen nveri kargi ktan kuzen voch.....ev aydpes naxoroq voroshvaz tver irakanum chka....es inqs entex em erexa unecel...ev voch el sanitarnery kam quyrern en gumar uzum ....isk inch veraberum e hetevyal voroshmany, iharke cavali e...ays voroshmamb voch mi harc el chi luzvi uxxaki mi 1000yntaniqum el erexa chi znvi....
Hmayak
It seems this Derenik is Turkish Intelligent Servise's secrret agent! What about KGB? Don't they see the real demographic situation formed by one of imbeciles in Armenia? In nearest futur many pregnants will leave the country for successful born somewhere in Russia and will never come back.
Անահիտ
Դատական համակարգում կոռուպցիան վերացնելու համար դատավորների աշխատավարձը բարձրացվեց` 700 000- 1 500 000 դրամ: Չհաշված նրանց կողմնակի եկամուտը: Բժիշկը ստանում է 50 000-70 000 դրամ: Իսկ աշխարհում բժիշկը ամենաապահովվածներից է: Ի՞նչ է, մեր հանրությանը քաղցա՞ծ բժիշկ է պետք: Որևէ մեկն իր կյանքը կվստահի՞ նրան: Ճիշտ կլինի բժշկի աշխատավարձը հասցնել դատավորի աշխատավարձի 50%-ին, հետո խոսել կոռուպցիայից և ատկատներից:Նաև չպետք է մոռանալ և ուրանալ մեր բժիշկների անձնուրաց և հերոսական աշխատանքը ծանր տարիներին:
Ռուզան
Չհասկանալն էլ շատ վատ է, բայց մեր իշխանությունները գիտակցաբար են այսպես հրեշավոր գործում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter