HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ի հանքերից հանում են գործիքները

Ինչպես նոյեմբերի 15-ին Հետքի Սյունիքի թղթակցին տեղեկացրին գործադուլային կոմիտեից, ձեռնարկության Թեժադինի ու Շահումյանի հանքավայրերից հանվում են հորատման գործիքներն ու սարքավորումները: «Ամեն մի հանքում մեկ-երկու հատ են թողնում, փորձեցինք իրավիճակը ճշտել հանքի պետերից` նրանք էլ էին անտեղյակ: Ասում են` կարգադրությունը տնօրենից է»,- ասացին գործադուլային կոմիտեի անդամները: Ըստ հանքագործների` արտաքուստ աշխատում են, փորվածքներ արվում են, բայց պայթեցումներ չկան, այսինքն` հանքաքար չի հանվում:

Գործադուլային կոմիտեն տեղեկացրեց, որ սպասում են մինչև երկուշաբթի` մինչեւ սեփականատերերի հետ բանակցությունների վերջը: «Մենք մեր պահանջները նորից դնելու ենք, եթե հանկարծ կրճատումները շարունակվեն, նոյեմբերի 18-ից վերսկսելու ենք գործադուլը»,- նշեցին նրանք:

Նշենք, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան կառավարության անդամների հետ բանակցություններում ասել էր, որ եթե 3 ամսով էլ կրճատումները հետաձգեն, հանքերը ամեն դեպքում չեն աշխատի: «Գնող չկա` նախ, եւ հետո էլ միայն աշխատավարձը չի խնդիրը: Էլեկտրաէներգիա, վառելիք, նյութեր եւ այլն»,- ասել էր Ֆալետան: Միաժամանակ, նոյեմբերի 14-ից ծանուցագրեր են բաժանվել կոմբինատի փականագործներին ու վարորդներին, որով նրանք տեղեկացվում են կրճատվելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter