HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունի հոգևոր հովիվը պատասխանել է «Չե'նք լռելու» նախաձեռնությանը

Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվը լինելով՝ մշտապես հետևում եմ Օձունին վերաբերվող   նորություններին:  «YouTube» -ում  տեսնելով   «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնություն  իրեն կոչող խմբավորման կողմից «Անտերությունից կործանվող սրբավայրեր. բացառիկ կադրեր» եկեղեցիների  նկարների շարքը` ցավով և զարմանքով այնտեղ գտանք  Օձունի եկեղեցին  (իրականությանը  չհամապատասխանող նկարով):  Նկար, որ նկարվել  էր  մինչև

տանիքների  խոտածածկի  մաքրումն ու սալիկների նորոգումը:  Այդ շարքում Օձունի եկեղեցին ավելորդ էր, եթե չասենք՝ վիրավորական, որովհետև  Օձունի եկեղեցին անտեր չէ: Եկեղեցին ունի հոգևոր հովիվ,  հզոր համայնք և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մշակույթի նախարարության «Հուշարձանների վերականգնման  և պահպանության»  վարչության հոգատար ձեռքերում:

Օձունի  եկեղեցին  վերոհիշյալ   ֆոտոպատմության  մեջ  ներկայացված  էր, որպես տասներեքերրորդ   դարի կառույց,  որը նույնպես չի համապատասխանում  իրականությանը: Այն   կառուցվել է Տրդատ երրորդ արքայի  և Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից  303-313թթ. նախաքրիստոնեական  տաճարի վայրում: 720- 728թթ. Սուրբ Հովհան Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցու կողմից ավելացվել են չորս գմբեթակիր սյուները, գմբեթը և քարե կամարակապերը:  Այդ մասին հստակ գրված է Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու մոտ:

Վերոհիշյալ  եկեղեցիների շարքում բազմաթիվ կեղծիքների կարելի  է հանդիպել: Օրինակ` Հաղպատի  վանքի  մեծ  գավթի երթիկից  ջրահեռացման փոսիկում թափված ջուրը նենգաբար  ներկայացված  է որպես անտերության  արդյունք, իսկ Ախթալայի Աստվածամոր  որմնանկարի  դեմքը ՝1793թ. լեզգիների կողմից հրանոթով քանդած, որպես անտերության հետևանք:

Շարքում  կա եկեղեցի, որը նույնիսկ դուրս է ՀՀ սահմաններից և, հայկական լինելով, գտնվում է Վրաստանի տարածքում:  ՀՀ  իշխանությունները և եկեղեցին չեն կարող վերջինիս  պահպանությամբ զբաղվել:

 Ներկայումս  Օձունում իրականացվում են վերականգնողական աշխատանքներ Մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանի անմիջական վերահսկողությամբ: Սույն հոդվածի նպատակն է թույլ  չտալ  «Չե՛նք լռելու» -ին  անտեղի շահարկել  Օձունի եկեղեցին, քննադատել Վեհափառ  Հայրապետին  և  ՀՀ վարչապետին , ում հանձնարարականով  Մշակույթի նախարարը վերականգնվելիք հուշարձանների ցանկի մեջ ներառել է նաև Օձունի տաճարը:

«Չե՛նք լռելու»- ից պահանջում ենք  ոչ թե լռել , այլ հավաստի տեղեկություններ ներկայացնել  լայն հասարակությանը և մարդկանց մոլորության մեջ չգցել: 

Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ` 
Տեր Վրթանես քհն. Բաղալյան

Մեկնաբանություններ (18)

տեր Նշան քահանա
Վարդան ջան, գիտես, եկեղեցին ,, չենք լռելու,,-ից առաջ էլ եղել է, նրա օրոք էլ, նրանից հետո էլ կլինի: Ոչ մեկի կարծիքից ելնելով չէ, որ ես կամ տեր Վրթանես քահանան մեր ծառայությունը պիտի մատուցենք. մենք մեր Եկեղեցուն հովվի պարտականությամբ և հայրական զգացողությամբ ենք առաջնորդում. մարդուն քննադատելուց առաջ իրեն և իր վաստակը ճանաչիր. հետո արդարացիորեն կորոշես մեզ նման միջնորդներ պետք են թե՝ ոչ: Ես հարգում եմ քո ազատ մտածելու իրավունքը, բայց ձեր մտածումը ինչու եք պարտադրում ինձ կարդալու. ես ել կարծում եմ Վեհափառը, ձեր նման մտածողները ուզեն թե չուզեն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, այսինքն՝ մեր Հայրապետն է. նույնիսկ բողոքականները դա ընդունում են: Քանի որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու զավակ ես/ինչպես որ դու ես ասում/ ես կխնդրեի, որ իբրև քրիստոնյա փնտրեիր քո կարծիքով այն լավ հոգևորականին /և, վստահ եմ, կգտնես/, որին քեզ իբրև հոգևոր հայր կկարողանայիր ընդունել: Այն ժամանակ շատ բաների այլ կերպ կնայես: Եթե կարող ես գնա՛ մեր տաճարները, ե՛կ Գյումրի, տե՛ս թե հավատացյալների ինչ մեծ բազմություն է լցնում եկեղեցին, հետո ասա մեր ,,եկեղեցու այցելուն կմնանք մենք ու մեր վեհափառը,,: Իսկ ժողովուրդը մեր Տեր Աստծուն պետք է ձգտի, ոչ թե ուրիշ- որիշ բաների. մենք դա ենք քարոզում, քանզի դրան ենք կոչված. մեր թեմում ազգի և սրբությունների մասին մտածող քեզ մնան երիտասարդներ ամիսը կամ երկու ամիսը մեկ մի խոնարհված եկեղեցի են հողից ու աղբից ազատում, որ մեր հայրերի մեղքով հայտնվել է պահեսների վերածված տաճարներում. եթե դու էլ բահը ձեռքդ առնեիր գուցե մենք հաղթեինք և մեր եկեղեցին ավելի պայծառ լիներ:
Վռամ
Եկեղեցին շատ բան չի կորցնի եթե մի մեծամիտ փսլնքոտ եկեղեցի ոտք չդնի, կարծես թե առաջ ամեն օր եկեղեցուց տուն չէր ալիս հիմա էլ եկեղեցի ոտք չպիտի դնի: Ում համար ես գնում եկեղեցի այ....ցավդ տանեմ: Որ էսօր մեր երկրում երկրի ինչ ուզում անում են, ում ուզում ոնց ուզում անում են, որտեղ ինչ ուզում սարքում են և այլն, էս հիմար կապիկ չենք լռելու ձայնը մցրել է ...չգիտեմ որտեղ: Ամեն մեկը փոքրիկ լճում իրեն մեծ ձուկ է ուզում զգալ ուրիշներին քյաչալ, քյաչալ ասելով: Այ.....սիրելի կազմակերպության քյաչալ անդամներ, եթե տեսնում եք մ ի եկեղեցի վատ վիչակում է արա գնացեք մի բան արեք, ձեր կարծիքով որ նկարները դրեցիք ու ինչ որ բաններդ ճղեցիք, բան կփոխվի...
ArturSrk
http://sarkavag.blogspot.com/2011/08/blog-post_07.html
Armen
Ապրիս Սեպուհ, հոյակապ պատասխան երկու չափ երկու կշիռ գործածողներուն։ Դատողները թող նախ իրենք զիրենք դատեն։
Սեպուհ
Ուզում եմ ավելացնել, որ մի լռեք, երբ , չստերով, սիգարետով եկեղեցի գնացողի եք տեսնում: Մի լռեք, երբ ձեր հետ գնացող կիսամերկ աղջիկ ու կին եկեղեցի է մտնում, երբ նրանք գլխաբաց են եկեղեցի մտնում: Մի լռեք, երբ տեսնում եք, որ եկեղեցի են գնում միայն լուսանկարվելու, ուտել խմելու են գնում: Մի լռեք, երբ տեսնում ես, որ հայ մարդը եկեղեցի է մտնում առանց խաչակնքվելու, եկեղեցում բջջայինով խոսում է, հոգևորականից օրհնություն չի խնդրում: Մի լռեք, երբ ձեր հյուրերին տանում եք եկեղեցի հպարտանալու համար, այլ գնացեք աղոթելու: Մի լռոեք ,երբ տեսնում թե ինչքան վատ են պահում մարդիկ իրենց եկեղեցում ու կեղտոտում են այն ու շրջակա տարածքը: Մի լռեք, երբ կիրակի օրը եկեղեցի գնալու փոխարեն ձեր աշխարհիկ հոգսերով եք տարված: Մի լռեք, երբ պահքի փոխարեն խորովածով ու հաճույքների մեջ եք անցկացնում ձեր օրերը, մեռելոց հիշատակի օր ձեր համար հանգստյան օր եք անցկացնում, փոխարեն աղոթելու ու գերեզման գնալու: Իսկ մկրտվելուց ձեզ աղոթքում ասել են քո հավատքի չափով թող Աստված տա քեզ, դուք ձեր բերանով եք ասել քահանային, կնքահորը և Աստծուն, որ ուզում եք Հավատ, Հույս, Սեր և Մկրտություն......ծառայել Աստծուն, թե ձեզ թվում է այդ ամենը միայն հոգևորականի գործն է, չէ' սխալվում ես Վարդան, այդ ամենը հավատացյալ և բարեպաշտ քրիստոնյայի համար է, և երբ այս ամենը և մնացածը չեմ նշում, կանես, այ այդ ժամանակ չռեք: Իսկ երբ դուք ձեր մատը մատին չեք խփում, ապա ավելի լավ է պապանձվեք ու ապաշխարեք: Թե չէ ձեզ ազգի նվիրյալի տեղ եք դրել. բժիշկ բժշկյա զանձն քո........ Հարգանքով ու ձեր համար միշտ աղոթող հայ մարդ:
Սեպուհ
Ես այդ չլռողներին կասեի,մի լռեք երբ ձեր պաշտոնյաները ձեզ թալանում են, իսկ նրանք, որոնց համար Վեհափառը և եկեղեցին իրենցը չէ, թող իրենք դառնան ճգնավորներ, մենք էլ տեսնենք իրենց սրբակենցաղ վարքը, աղոթքն ու պահքը դարձնեն իրենց ամենօրյա կենցաղը, այդ ժամանակ մի գուցե հոգևորականները, այդ ճգնավորների աղոթքով կուղղվի, թե չե միայն մկրտված լինելով ուքաղաքական կեղտոտ եղանակով քննադատելը, ամեն մեկն էլ կարող է, իսկ չի սխալվումնա ,ով ոչինչ չի անում:
Մարինե
Ես հավատում եմ Տեր Վրթանեսի քարոզներին :Նա քարոզում է Հիսուս Քրիստոսին ,ով հարություն առավ մեռելներից:Վարդանին կխնդրեի ,որ ժողովրդի անունից հանդես չգա,այլ՝ իր :Գարեգին 2-ի գործունությանն անձամբ ծանոթ եմ եւ հիացած իր վսեմ կերպարով:
Լարիսա Փարեմուզյան
Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը երևելի անձ և երևելի քահանա է: Նա հայ եկեղեցու և իր հոտի անկրկնելի սպասավորներից է: Նրա շնորհիվ տնտեսապես ծանր վիճակում գտնվող Օձունի եկեղեցին դարձել է հոգևոր կենտրոն Օձունի և ենթաշրջանի գյուղերի համար: Այսօր նրա ջանքերով Օձունի եկեղեցուն կից ստեղծվել է բակային ճամբար, որտեղ գյուղի երեխաները եկեղեցում ստանում են նաև հոգևոր դասեր: Նա պարտավոր էր և տեղին է պատասխանել Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությանը, ով պարտավոր է հանրությանը տեղեկատվություն հաղորդելուց առաջ խորապես ուսումնասիրել նյութը: Իր գործի նվիրյալ Տեր Վրթանեսը Թումանյանի տարածաշրջանում, մասնավորապես երիտասարդության մեջ մեծ հեղինակություն է վայելում:Այնպես որ, Վարդան կոչվածի հորջորջանքը անընդունելի է: Եթե Վեհափառը թույլ է տալիս սխալներ, ապա դրա համար հայ հավատացյալների առաջ պետք է պատասխան տա Վեհափառը:
Հովսեփ
Տեր Վրթանեսի պատասխանը շատ տեղին է.ինձ համար էլ վիրավորական է,որ ոմանք կարող են մեր գյուղի եկեղեցին սխալ թվականով կամ իրականությանը չհամապատասխանող նկարով ներկայացնել և քննադատել իշխանություններին ու եկեղեցուն:
vardan
Եթե ինչ որ մեկին Ձեզանից իմ գրածով վիրավորել եմ , այնպիսի տպավորությունա որ բոլորիտ , ուրեմն ներեղություն եմ խնդրում բոլորիցտ: Նախ ասեմ որ ես առաքելակն եկեղեցում կնքված հայ քրիստոնյա մարդ եմ: Հայ առաքելական եկեղեցու սպասավորների մի մեծ բանակ կա Հայաստանում, բայց այնպիսի տպավորությունա ստացվում կարծես նրանք այս հողի վրա չեն , այս երկրում չեն ապրում: Չեն տեսնում ինչա կատարվում երկրում ու չունեն սեփական կարծիք: Իմ կարծիքով ու նաև շատ շատեր ես գտնում եմ, որ այդ ուսյալ կրթված հոգևորականներից լավագունից լավագույնին պետք է արժանացնեն Ամենայն հայոց Կաթողիկոսի կոչմանը: Դե բացատրեք ըդդիմադիրներ դա ոնցա ստացվում որ այս հարցում ել կատարվումա նույնպիսի ընտրություններ ինչպիսին հայաստանի մյուս ընտրություններն են, ու ընտրվումա մեկը` որը արժանի չի այդ աթոռին ու ավելին` նա վարկաբեկումա և այդ աթոռը և ողջ Հայ Առաքելական Յեկեղեցուն: Ես իմ աստծու հետ կլինեմ բայց հենց այսօրվանից երդվում եմ եկեղեցի ոտք չդնեմ այնքան ժամանակ ինչքան որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կլինի Գարեգինը:
Gor Gevorgyan
Sireli Vardan ete karox eq dzer Ekexecu hamar mi bari gorc katarel shat lav,isk et voch zerc mnaceq anhimn qnnadatutjunneric,qanzi duq el ajd Ekexecu andam eq.Xndranqs vor mek or ajceleeq Ter Vrtanesin ev ktesneq,vor ir nman Qhanaji kariq bolors el unenq.Xosqers govasanq chen ajl irakanutjun.
Gor
Vardan jan ete karox es Azgid ev Ekexecud hamar mi bari gorc katrarel bari,isk ete voch apa kxndrei vor Ter Vrtanesi ev qo isk Ekexecu hascein qnnadatutjunner chaneiq,qanzi duq el mek andam eq ajd Ekexecu.Kxndrei vor mek or ajceleiq Ter Vrtanesin ev ktesneq vor ir pes Qahanji kariq bolors el unenq.Xosqers irakanutjun en ev voch te govasanq.
Lolita
Sireli Vardan ete karox eq mi bari gorc katarel dzer Azgi ev Ekexecu hamar shat lav,isk ete voch apa kxndrei vor gone charin gorcakic chdarnaq.Bambasanq@ vajel che dez pes mardkanc.Inchpes tesnum em angam karoxanum eq mardkanc havatq@ chapel,vorn inchqan vor gitem Astcu gorcarujtn e.Tox Astvac neri dzez qanzi chgiteq te inch eq anum.
Tigran
Vardan jan qo asats@ inch er,es chhaskaca uxxaki, inch anen u inch chanen, vorn er arajnayin u vor@ erkrordakan,qo xosqic arhasarak parz che,te inchi masin es du xosum u boxoqd inchum e kayanum, ay du asum es dzer pes mijonerdner petq chen, chgitem Vrtanes qahanai masin es asum te voch, bayc aynuamenayniv @ndhanrakan e xosqd inch vayel chi qristnya hay mardun.....hodvatsic haskanali darav im hamar, vor ayd mardik bazmics asum ein, pastarker in berum, ev ayln.. pastaci kextsavorutyan tarrer exel en nrancum, inchic hetevum e, vor aynqan el vstaheli chen ayd mardik,qanzi ov vor handgnum e kextsiq taratsel,angam hraparakaynoren, uxxak aranc mekanabautyan em toxnum,irnc xxji tox mna ayd [email protected] inch verabervum e @dhanrakan hogevorkan kerpar@ nsemacnelun, uxxaki khordorei zerts mnaiq nman baneric, bolorn el mard en,hetevabar sxalner el en anum, teri en, mexavor...inchpes yuraqanchuyrs...ayd isk patcharov petq chi voch mi hogevorakanic pahanjel vorpeszi Hisusi pes surb linen....anhimn a et [email protected] ete inch-vor mi erku hogevorakan inch-inch qayler en arel, voronq im, qo kam mer boloris achqen aynqn el srbakencax chen erevacel, da tuyl chi talis mtatsel te amenevin, angam erkvoryakner@ nman linelov tarber en bavakanin..nenc vor ayd kexts kartsratip ekeq kotrenq mer mej...Cavt el tanem axper jan,xosqis mej ete inch-vor xist ban el nkatecir uzum em neroxutyun haycel, voch mi tshnamanq chem tatsum voch qo voch el inch-vor mek handep..
Armen
Ընդհանրապես վիրտուալ իրականությունը որոշ դեղնակտուցների առյուծ է դարձրել, ինչ ուզում, գրում են: Առանց ինչ-որ բան ճշտելու և տեղեկություն ունենալու, մեկնաբանություններ են գրում: Օձունի հոգևոր հովիվը մեր եկեղեցու այն հոգևորականներից է, ով նախևառաջ բազմազավակ հայր է և իր նվիրյալ ծառայության շնորհիվ կարողացել է եկեղեցու շուրջ համախմբել բոլորին, հատկապես երիտասարդությանը: Վարդան անունով հանդես եկող երիտասարդը վստահ եմ ոչնչից էլ տեղյակ չէ, դե հիմա դեղնակտուցը մի բան է, գրել է: Բայց գրելուց առաջ նախ նայեք Ձեզ և Ձեր անցած ուղուն, եթե իհարկե կա, հետո Ձեզ համեմատեք Տեր Վրթանեսի հետ: Կհասկանաք, որ Դուք միայն անկապ խոսում եք, իսկ Տեր Վրթանեսի նմաններն ամեն օր հայ մարդուն կապում են իրենց հողին: Իսկ Ձեր Վեհափառ արտահայտության համար ասեմ, որ կրկին անգրագիտություն է բուրում: Ինչքան որ Տեր Վրթանեսի Վեհափառն է, այնպես էլ բոլորիս: Իսկ եթե Դուք Հայ Առաքելական Եկեղեցու անդամ չեք, ապա լռեք.........................Դուք դրա իրավունքը չունեք: Բայց մեկ անգամ գնացեք Օձուն և կհամոզվեք Ձեր մոլորված և անգրագետ լինելու մեջ:
Աննա
Ապրեսը շատ տեղին էր,մնացածն՝ ավելորդ,եթե չասենք Նեռի նախակարապետներին բնորոշ: Տեր Վրթանեսը ոչ թե որոշ երիտասարդների դեմ է գրել, այլ՝ երիտասարդների անվան տակ թաքնվողների, Եկեղեցու զարթոնքը չհանդուրժողների եւ քո նման Վեհափառին քննադատելու անվան տակ ազգն ու Եկեղեցին պառակտողների :
Վարդան
Վարդան անունը քեզ չի սազում,ճիշտ կլիներ Վասակ անվան տակ հանդես գայիր:
vardan
Ապրես Վրթանես քահանա, լավ պատասխանեցիր այդ երիտասարդներին: ՈՒ սրանից հետո միշ իրենց տեղը նստեցրու նրանց, ովքեր կհամարձակվեն Քո վեհափառ հայրապետի հասցեին բացի գովասանքի խոսքերից ուրիշ խոսքեր ասեն: Մի տաս տարի էլ որ սենց շարունակեք հանդուրժել Ձեր վեհափառ հայրապետին, եկեղեցու այցելուն կմնաք Դուք ու Ձեր վեհափառ հայրապետը: Ժողովուրդը Ձեր քարոզներին այլևս չի հավատում ու ուրիշ ինչ որ բանիա ձգտում: Հավատքի համար Ձեր պես միջնորդներ պետք չեն: Սայա խնդիրը, թե չէ մի եկեղեցու տանիքը նորոգված էր մյուսինը ոչ դա ոչ էական չնչին բաներ են ու Դուք մի շեղվեք ու տարբերեք գլխավորը երկրորդականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter