HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում քաղաքապետ են ընտրում

Այսօր Ալավերդիում քաղաքապետի ընտրություններ են: Հիշեցնենք, որ  Ալավերդու քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել հուլիսի 28-ից` Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանին Լոռու մարզպետ նշանակելուց հետո: 

Ալավերդու քաղաքապետի թեկնածուները երկուսն են` քաղաքապետի տեղակալ, Հանրապետական կուսակցության անդամ Արտավազդ Վարոսյանը և Ալավերդու ներքաղաքային տրանսպորտը կարգավորող «Քարափ-տրանս» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Բաբայանը: 

Ընտրությունները  սկսվել են վաղ առավոտյան` ժամը 8-ին:   Ժամը 9:30-ից 10-ի  սահմաններում «Հետքը» շրջեց Ալավերդու ամենամեծ` Սարահարթ թաղամասի 4 ընտրատեղամասերում, որոնց հանձնաժողովների նախագահները միանշանակ փաստեցին տեղամասերում ընթացող  ընտրությունների առայժմ պասիվ ընթացքի մասին:

Թիվ 31/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արարատ Ծատուրյանը հայտնեց, որ ժամը  9:35-ի դրությամբ տեղամասի 1801 ընտրողներից  ընտրություններին մասնակցել է 15 ընտրող:

«Ժամը 9:53-ին թիվ 31/12 ընտրատեղամասի 1545 ընտրողներից  ընտրության ներկայացել են  20 ընտրողներ»,-ասաց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Համլետ Լալայանը: 

Վերջինիս համոզմամբ, տեղամասում նախորդ տարիներին` այս ժամերին ընտրությունների նման պասիվություն չի արձագրվել:

Թիվ 31/13 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե  Ճարոյանի տեղեկացմամբ, տեղամասը 1386 ընտրող ունի, սակայն ուղիղ ժամը 10:00-ի դրությամբ ընտրություններին  մասնակցել է 14 ընտրող:   Գայանե Ճարոյանն ակնկալում էր, որ ընտրողները կարող է միայնգամից գան ընտրության:

Ընտրողները քիչ էին նաև Ս.Սարահարթ թաղամասի 31/10 ընտրատեղամասում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեդա Շախկյանը հայտնեց, որ տեղամասի 1400 ընտրողներից ընտրություններին դեռևս մասնակցել է 27 ընտրող:

Ընտրությունները  ոչ ակտիվ մթնոլորտում են ընթանում նաև մյուս տեղամասային հանձնաժողովներում:

«Հետքը» հետևում է Ալավերդու 15 տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընթացող քաղաքապետի ընտրություններին, որոնց մասին  պարբերաբար տեղեկատվություն կհաղորդենք:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter