HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիկտոր Դարբինյանը հերքում է, չնայած կա ձայնագրություն

16.09.2011թ. Ադրինե Թորոսյանի կողմից տպագրված հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ տղայիս ձերբակալման օրը խիստ հուզված և վրդովված վիճակում պայմանավորվել էի դատապաշտպան Կարեն Թումանյանի հետ հանդիպելու, որպեսզի ինքը որպես դատապաշտպան պաշտպանի տղայիս շահերը, և հանդիպման գնալիս հանդիպեցի Արթուր Սաքունցին և մի կնոջ, որը հետագայում իմացա, որ լրագրող Ադրինե Թորոսյանն է: Քանի որ Արթուր Սաքունցի հետ մենք հին ծանոթներ ենք և բավականին նորմալ հարաբերություններ ունենք, և ինքը տեղեկացված էր տղայիս հետ կապված իրադարձության հետ, հետաքրքրվեց, ինչ է եղել, ես էլ վրդովված լինելով պատմեցի կատարված եղելությունը, և դրան նախորդած իրադարձությունը: Ընդ որում, դա եղել է մեր միակ հանդիպումը և խոսակցությունը:

Նախկինում և այսօրվա տպագրված հոդվածներում դեպքերի հետ կապված որոշ հանգամանքներ, իհարկե, ես պատմել եմ, և տպագրվել է իմ խոսքերից, չնայած ես ամբողջությամբ չեմ հիշում ինչեր եմ պատմել, քանի որ նշեցի, որ հուզված եմ եղել: Սակայն պնդում եմ, որ տվյալ գործի կամ այլ հարցերի հետ կապված ես Գագիկ Իսպիրյանի հետ որևէ խնդիր չեմ ունեցել և ներկայումս էլ խնդիր, կամ տալիք-առնելիք, պարտք ու պահանջ չունեմ: Նույնը որևէ խնդիր չունեմ մարզի դատախազի կամ իրավապահ  մարմինների այլ պաշտոնատար անձանց հետ, և հոդվածում նշված այլ հանգամանքների հետ ես որևէ առնչություն չունեմ  և իմ անվան հետ կապելը իրականությանը չի համապատասխանում:                                   

                                                                                    Վիկտոր Դարբինյան

                                                                                    ք.Վանաձոր, 16 սեպտեմբերի 2011թ.

 Հ.Գ. «Հետք»: Վիկտոր Դարբինյանը չնայած հրաժարվում է իր ասածներից, այդուհանդերձ, նրա հետ զրույցի ձայնագրությունը պահպանվում է «Հետքի» խմբագրությունում: Զրույցի ժամանակ ներկա են եղել Վիկտոր Դարբինյանի փաստաբանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:                    

Մեկնաբանություններ (2)

Artur
Sahmanadruthun-Xosqi azatuthun. Mardiq geradasum en lrel qan xosel. Espes ur enq hasnelu? Mi ban anel a petq, glxavor dataxazin dimel ev ailn.
Հետքի ընթերցող
Կրուտիտ :)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter