HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բելլա և Սեդրակ Քոչարյանները չեն ուզում հաշտվել «Ժամանակ» օրաթերթի հետ

Բելլա և Սեդրակ Քոչարյանների ներկայացուցիչ Սարգիս Գրիգորյանը այսօրվա դատական նիստում ևս մեկ անգամ հաստատեց, որ չեն ուզում հաշտվել «Ժամանակ» օրաթերթի հետ:

Դատավոր Արայիկ Մելքումյանը դատաքննության ավարտին փորձեց կողմերից ճշտել, թե արդյոք չեն ուզում հաշտություն: «Ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեց' նշելով, որ օրաթերթը պատրաստ է հերքում տպագրել, եթե հայցվորները հստակ նշեն, թե որ փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Սարգիս Գրիգորյանն էլ հավելեց, որ իրենք բարեխղճորեն փորձել են հոդվածի տպագրումից հետո բանակցել' խնդրելով հերքել թերթում տեղ գտած ոչ ճիշտ տեղեկատվությունը, դրանով իսկ արտահայտել են իրենց պատրաստակամությունը' համագործակցել կողմերի միջև խնդիրը լուծելուն: «Հերքման պատրաստակամություն էր հայտնել մյուս կողմը, բայց վերցրեց օրենքի պահանջները չպահպանելով բանաքաղեց բլանկով ներկայացված հերքման նախագծերը, և դրանք տեղադրեց թերթում»,-ասաց Սարգիս Գրիգորյանը: Նա հավելեց, որ «առ այսօր կողմը անբարեխիղճ քայլեր է կատարում և իրենք որևէ տեսակի հաշտության եզրեր չեն տեսնում»:

Դատարանը հետազոտեց նաև ներկայացրած ապացույցները: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով փաստաբանական ծառայություններ մատուցելու դատարան ներկայացրած հայցվորների ներկայացուցիչների տեխնիկական առաջադրանքին, ասաց, որ տեխնիկական առաջադրանքում հստակ երևում է, որ փաստաբանները տեղեկացրել, ավելին' եզրակացություն ու առաջարկներ են արել Բելլա և Սեդրակ Քոչարյաններին, միայն դրանից հետո հերքում պահանջել և դիմել դատարան, ինչը նշանակում է, որ հայցվորները բաց են թողել ժամկետները:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ»» օրաթերթի բողոքի դատաքննությունը: Մայիսի 5-ին դատավոր Արայիկ Մելքումյանը կհարպարակի վճիռը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter