HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեմարվեստի մանկավարժական համալսարանը շարունակում է գործել առանց լիցենզիայի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` իրացնելով օպերատիվ տվյալները, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են հայտնաբերել: Դեպքերից մեկը վարաբերում է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանին:

«Հետքի» ընթերցողներին հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը այս հաստատությունում ևս ստուգումներ էր իրականացրել, իսկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը համալսարանի իրականացրած գործունեությունն որակել էր ապօրինի, քանի որ հաստատությունը գործում է առանց լիցենզիայի: Իշխան Զաքարյանը նաև ասել էր, որ այս համալսարանը դուրս էր մնացել ՊԵԿ-ի և ԿԳՆ-ի ուշադրությունից: Քանաքեռ-Զեյթունի ՕՀՎ բաժնի աշխատակիցները` իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ մայրաքաղաքի Ուլնեցի փողոցում գտնվող և Խորհրդայինի հարկային տեսչությունում հաշվառված «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարան» ՍՊԸ-ն 2005թ.-ին պետական գրանցում ստանալուց ի վեր հաշվետվություն չի ներկայացրել հարկային մարմիններին և չի ստացել համապատասխան լիցենզիա:

Մինչդեռ «Հետքի» հետ զրույցում Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի տնօրեն Արմեն Նալբանդյանն ասել էր, որ  իրենք գրանցված են պետռեգիստրում և հարկայինում, վճարում են բոլոր հարկերը: Համալսարանի ռեկտոր Արմեն Նալբանդյանը ՊԵԿ-ին հայտնել է, թե հաշվետվություն չներկայացնելը անփութության հետևանք է, իսկ լիցենզավորում չի անցել պայմանների հետ համաձայն չլինելու պատճառով և առաջիկայում էլ չի պատրաստվում ստանալ այն: Պետությանը պատճառված վնասի ստույգ չափը կարձանագրվի համապատասխան ստուգման արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter