
Փետրվարի 20-ին Սյունիքի մարզի Կուրիս և Քարաշեն գյուղական համայնքներում կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրություններ: Մեղրու տարածաշրջանի Կուրիս գյուղում կանցկացվի համայնքի ղեկավարի ընտրություն, որին առաջադրվել է միայն մեկ թեկնածու: Ըստ թիվ 38 ԸԸՀ-ի տրամադրած տեղեկատվության` առաջադրված միակ թեկնածուն գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սուրիկ Գրիգորյանն է:
Իսկ Գորիսի տարածաշրջանի Քարաշեն գյուղում անցկացվելիք ավագանու ընտրություններին առաջադրվել է 7 թեկնածու, որից 6-ը Հանրապետական կուսակցության անդամ է, 1-ը` անկուսակցական: Ի դեպ, համայնքի ավագանու բոլոր թեկնածուները արական սեռի ներկայացուցիչներ են:
Հաջորդ ՏԻՄ ընտրությունները Սյունիքի մարզում նշանակված են մարտի 20-ին: Այդ օրը համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ կանցկացվեն մարզի 6 գյուղական համայնքում: Շուռնուխիում կանցկացվի համայնքի ղեկավարի և ավագանու, Կաղնուտում, Լորում, Գորիսի Որոտան գյուղում` համայնքի ղեկավարի, իսկ Նոր Աստղաբերդ և Սիսիանի Որոտան գյուղերում` համայնքի ավագանու ընտրություն:
Ընտրված մարմիններն իրենց պաշտոնները կստանձնեն ապրիլի 25-ից:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել