HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր լեռնադահուկային հանգտավայր` Ախալքալաքի շրջանում

Ախալքալաքի Արագվա գյուղի մոտակայքում սկիզբ է դրվել նոր լեռնադահուկային հանգստատեղի կառուցման աշխատանքներին: Լեռնադահուկային հանգստատեղի խաղադաշտի երկարությունը կազմելու է 280 մետր:

Այնտեղ նաեւ նախատեսվում է կառուցել լեռնադահուկային դպրոց, տուրիստական ճամբար ու հյուրանոց: Արդեն իսկ ավարտվել է լողավազանի կառուցումը: 

Զուգընթաց իրականացվում են շրջանի ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է «Ախալցխայի վերածնունդ» կայքը, ծրագիրը ֆինանսավորվում է նախագահական հիմնադրամի կողմից եւ նպատակ ունի նպաստել տարածաշրջանում սպորտային զբոսաշրջության տարածմանը, որը, ծրագիրը իրականացնողների խոսքերով, իր հերթին օգնելու է բարելավել տարածաշրջանի  տնտեսական վիճակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter