HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Գումար են գանձում` նույն այդ գումարը գանձելու ծառայություն մատուցելու համար

Ինչպես գիտեք, Ազգային ժողովում այսօր բուռն քննարկումների առարկա են դարձել, այսպես կոչված, «կարմիր գծերը»: Ավելի ճիշտ` Երևան քաղաքում հանրային վճարովի ավտոկայանատեղիները:

Մենք արդեն բազմիցս անդրադարձել ենք այդ հարցի իրավական կողմին և ընթերցողին ենք ներկայացրել խնդրի շուրջ եղած բազմաթիվ ապօրինություններ: Սակայն եկեք հարցին նայենք ոչ թե իրավական, այլ տրամաբանական տեսանկյունից:

Տուրք չէ

Սովորաբար, ցանկացած վճարում ունի իր տրամաբանությունը: Օրինակ, եթե դա տուրք կամ հարկ է, ապա մենք դա վճարում ենք, որ պետությունը հետո այդ գումարները ծախսի մեզ վրա, իսկ եթե դա ծառայության դիմաց վճար է, ապա վճարում ենք` դրա դիմաց ինչ-որ բան ստանալու համար:

Կարմիր գծերի դեպքում դա տեղական տուրք է, և, ըստ տրամաբանության, գանձվում է քաղաքապետարանի օգտին: Վերջինս էլ  մյուս հարկերի ու տուրքերի հետ միասին այդ գումարները պիտի ծախսի մեզ վրա… Օրինակ, այդ կայանատեղիներում փողոցների լուսավորության, ասֆալտի թարմացման և բազմաթիվ այլ խնդիրների սպասարկման համար:

Հենց այդպես է աշխարհի գրեթե բոլոր մեծ քաղաքներում: Վճարովի հանրային ավտոկայանատեղիների համար գանձված գումարները գնում են բացառապես հանրային (քաղաքային, պետական) բյուջե:

Սակայն, արի ու տես, որ թեև անունով տուրք է, սակայն այն 70 տոկոսով գանձվում է մասնավոր «Փարքինգ Սիթի Սերվիս» ՍՊԸ-ի օգտին: Այսինքն, վճարված գումարների միայն 30 տոկոսն են տուրքի տեսքով մտնում քաղաքային բյուջե և ծախսվում քաղաքի (այն է` մեր) կարիքների վրա:

Որ՞ն է ծառայությունը

Ակամայից հարց է առաջանում. եթե վճարված գումարի 70 տոկոսը գնում է ինչ-որ ՍՊԸ-ի, ապա այդ ՍՊԸ-ն դրա դիմաց ինչ-որ բա՞ն է տալիս:

Օրինակ, երբ նախկինում, այսպես կոչված «պառկովշիկին» վճարում էինք այդ 100 դրամը, մենք գիտեիքն, որ դրա դիմաց ինքը մեզ օգնում է կայանվել և «նայում» է մեքենային: Սակայն ի՞նչ ծառայություն է մատուցում «Փարքինք Սիթի Սերվիս»-ը մեր վճարած գումարների դիմաց:

Պարզվում է, որ միակ ծառայությունը, որ մատուցվում է, դա գումար գանձելն է: Ու թեև դրա մեջ մտնում է նաև գումար չվճարածներին հայտնաբերելը, սակայն, մեծ հաշվով, այդ ամենը մտնում է գումար գանձելու առաքելության մեջ:

Այսինքն, մեզանից գումար են գանձում` մեզանից նույն այդ գումարը գանձելու ծառայությունը մատուցելու համար:

Մեկնաբանություններ (3)

Arsen
Խելացի էր: Բայց մի խորհուրդ տամ. Երևում է, որ քեզ հետաքննող լրագրողի ու անկախ փորձագետի, կամ չգիտեմ էլ ինչի տեղ ես դրել: Աշխատիր գրել միայն այն բաների մասին, ինչից հասկանում ես: Այդպես քո մոտ ավելի լավ կստացվի:
Milena
Ծառայություն մատուցելը իր հերթին, եթե մտածված արված լիներ, օր., այնպես, որ չխոչընդոտեն երթևեկությունը, հնարավոր է, որ ողջունելի լինեին այս կայանատեղիները: Բայց գծերը քաշել են ուղղակի մայթերին զուգահեռ, որտեղ, շատ հաճախ, պիտի ընդհանրապես արգելված լինի կայանելը, ևս մեկ անգամ ապացուցելով, որ եթե վճարում ես, ուրեմն քեզ ամեն ինչ կարելի է: Բացի այդ, կարմիր գծերի պատճառով շատ-շատ փողոցներ ուղղակի անանցան
Lev
«Փարքինք Սիթի Սերվիս»-ը տրամադրում է ավտոկայանատեղի ծառայություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter