HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ղուկասավանցիները սեփական խնդիրների լուծման բանալին գտել են համայնքում

«Ծորակը բացում ենք, որդ է գալիս: Սանէպիդկայանից գալիս նայում են, ասում են՝ ամեն ինչ նորմալ է»,-ասում են Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչները: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամսոն Վարդանյանը ևս հաստատում է, որ խմելու ջրի խնդիրը լուրջ է: Մարդիկ հրաժարվում են խմել ծորակի ջուրը և այն օգտագործում են կենցաղային նպատակներով, իսկ խմելու համար ջուրը գնում են խանութներից կամ ավտոմեքենաներով բերում են Երևանից:

Ս. Վարդանյանն ասում է, որ Ղուկասավանի ջրամատակարարումն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը: Ջրամատակարարը գյուղի խմելաջրի ներքին ցանցը փոխել է գյուղի մի հատվածում, մյուս հատվածը դեռևս շահագործվում է 1960-ական թվականներին կառուցված խողովակներով, այդ իսկ պատճառով ծորակը բացելիս առաջին մի քանի րոպեն ժանգաջուր է գալիս:

Ոռոգման ցանցը ևս բարեկարգման կարիք ունի: Համայնքապետարանը պատրաստ է եղել համաֆինանսավորմամբ` շուրջ 30 մլն դրամի ներդրում կատարելով, լուծում տալ խնդրին, եթե լինեն ծրագրի իրականացման աջակիցներ, սակայն նախորդ տարվա ընթացքում այդպես էլ համապատասխան ծրագիր չի եղել և խնդիրը մնացել է չլուծված: Սամսոն Վարդանյանն ասում է, որ համայնքապետարանն իր ուժերով չի կարող ամբողջ համակարգը փոխել, սակայն նկատի ունենալով, որ 2400 բնակիչ ունեցող Ղուկասավանում հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է, հետևաբար ոռոգման համակարգի արդիականացումը «օդ ու ջրի» պես անհրաժեշտ է գյուղացիներին:

Խմելու և ոռոգման ջրի ցանցերի անմխիթար վիճակը գյուղի միակ խնդիրները չեն: Համայնքապետարանն այժմ տեղակայված է գյուղի մշակույթի տան շենքում, որը գրեթե չի գործում. դահլիճը գտնվում է անմխիթար վիճակում: Անբարեկարգ են գյուղի ճանապարհները, իսկ մանկապարտեզը հիմնանորոգման կարիք ունի և ձմռան ամիսներին չի գործում լոկալ ջեռուցման բացակայության պատճառով:

Համայնքային իշխանությունը դոնորներից գրեթե սպասելիք չունի եւ տարիների ընթացքում կուտակված խնդիրները փորձել է լուծել սեփական միջոցներով: Տարիների ընդմիջումից հետո համայնքի ղեկավարը աճուրդով վաճառել է համայնքի պահուստային ֆոնդի հողատարածքները: 2013թ. կայացել է 33 լոտ հողամասի աճուրդ, որի արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 32 մլն 170 հազար դրամ: Ղուկասավանում մեկ հողաչափը 600-700 քմ է, իսկ 1քմ հողամասի կադաստրային արժեքը՝ 1243 դրամ: Հողամասերը աճուրդի են դրվել կադաստրային արժեքի 100 տոկոսով, իսկ աճուրդում վաճառվել է 5000 դրամանոց 1-2 քայլերով:

Ուսումնասիրությունից պարզվեց, որ աճուրդներից յուրաքանչյուրին սովորաբար մասնակցում է 2 հայտատու, հազվադեպ դեպքերում այն իրականացվում է 3 հայտատուի մասնակցությամբ: Համայնքապետարանի քարտուղարը սրա բացատությունն էլ ուներ:

«Ես պարզ խոսող մարդ եմ: Հողը գնող չկա, ով ուզում է գնել` մեկին գտնում է, ասում է՝ ես պիտի հողը գնեմ, պիտի հետս գաս աճուրդին մասնակցես ու այդպես գալիս են: Որ ձեզ խաբեմ, ասեմ, թե իրական, դասական աճուրդ է լինում, կլինի, որ ձեւեր եմ թափում: Իրենք իրար մեջ պայմանավորված գալիս են: Մյուս հայտ ներկայացնողին հարցնում ենք՝ ինչքա՞ն ես ավելացնում հողի գինը, ասում է՝ չեմ ավելացնում, հավանական գնորդն էլ 5000 դրամ է ավելացնում ու էլ չի բարձրանում արժեքը, նա էլ ճանաչվում է հաղթող»,- ասաց նա: 

Ղուկասավան համայնքի աշխատակազմի քարտուղարի ասելով` մի քանի տարի առաջ հողի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն կար, քան հիմա: Նա նշում է, որ գյուղացիներն այժմ հող գնելու ցանկություն չունեն, որովհետեւ թանկ է: Մի քանի տարի առաջ աճուրդի մեկնարկային գինը սահմանվում էր կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով եւ հողի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր: 2009-2010թթ. համայնքապետարանը տարեկան 35-40 շինթույլտվություն էր տալիս գյուղացիներին, որոնք աճուրդով գնած հողամասերի վրա շենք էին կառուցում: Շինարարության տեմպերը գնալով նվազել է, եւ անցյալ տարի ընդամենը 3 շինթույլտվություն են տվել:

Այնուամենայնիվ, աճուրդներից գոյացած միջոցները համայնքի ղեկավարությանը հնարավորություն է տվել համայնքում լուծելու մի շարք հիմնարար խնդիրներ:  Անցյալ տարի գյուղում նոր բուժկետ են կառուցել  մոտ 37 մլն դրամով, այս տարի այն կկահավորվի:Ղուկասավան համայնքի աշխատակազմի քարտուղարի ասելով` մի քանի տարի առաջ հողի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն կար, քան հիմա: Նա նշում է, որ գյուղացիներն այժմ հող գնելու ցանկություն չունեն, որովհետեւ թանկ է: Մի քանի տարի առաջ աճուրդի մեկնարկային գինը սահմանվում էր կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով եւ հողի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր: 2009-2010թթ. համայնքապետարանը տարեկան 35-40 շինթույլտվություն էր տալիս գյուղացիներին, որոնք աճուրդով գնած հողամասերի վրա շենք էին կառուցում: Շինարարության տեմպերը գնալով նվազել է, եւ անցյալ տարի ընդամենը 3 շինթույլտվություն են տվել:

Աճուրդներից գոյացած գումարով վերանորոգված համայնքապետարանը

Վերջին տարիների աճուրդներից գոյացացած գումարներով անցյալ տարի վերանորոգվել է համայնքապետարանը, իսկ այս տարի նախատեսվում է վերանորոգել նաեւ մշակույթի տան դահլիճը:

Մշակույթի տան դահլիճը

Ավելի քան 9 մլն դրամի խճապատում է կատարվել գյուղի փողոցներում: Համայնքապետարանը 8 մլն 300 հազար դրամով ծառայողական մեքենա է ձեռք բերել: Այս տարվա կապիտալ ծրագրերում ներառված է մանկապարտեզի վերանորոգումն ու ջեռուցման ապահովումը:

Առաջին լուսանկարում` համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սամսոն Վարդանյանը

Մեկնաբանություններ (2)

Կարմեն
Նկարում պատկերված է նորակառույց բուժկետի շենքը, որ այստեղ սխալմամբ ներկայացվում է որպես համայնքապետարանի շենք:-)
barséghian
23 dari soviet systémi peloudzoum, tér karakatsin dj'asgedzav indj ourroudioun dramadrél yérgri dendésa-bédagan régavaroutiou, karakaganoutian. As djaïdj dzér gouda oligarchnérou vor amén dérits por ge kachén, ge talanén, kurérou kemarki vera. Horadére aradjin arpur as féodalisme systémin. Asor hamar anrajecht miyaxempél kurérou régavaroutioune. Tsavalin vor hayastan, kure, horadére nestéré kandzi vera. Mér hasarakagan gazmagerboutioun, Fransa-hayastan dzeragir - kuradendésagan, pastéts as garoroutian , 5 dari hadjor iraganoutioun ... yété dji kandevér...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter