HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան | Գրքի շնորհանդես

Դեռ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին լույս է տեսել Անի Ասատրյանի գիրքը: Գրքում ընդգրկված են բացառապես նոր գործեր՝ վերջին ութ ամիսներին արված աշխատանքները,  որոնք նախկինում որևէ տեղ չեն հրապարակվել: Գրքի ներկայացումը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ «Խնկո Ապոր» գրադարանում:

«Գրքում ներառված աշխատանքներիս մեջ, ի տարբերություն նախկինում հրապարակված գրելու փորձերիս, խնդիր եմ դրել հաղթահարել անձնականության կապանքները, ստեղծել կապերից, հղումներից, անուններից, զգացմունքներից, փորձառությունից մաքրված պատկեր ու թողնել միայն վերջը: Միակ բանը, որ կարելի է գտնել գրքում, հենց մենք ենք՝ որպես անընդհատ կրկնվող վերջերի պատկեր. որպես ընկերության վերջից, սիրելու վերջից, պատի անանցանելիության վերջից, հույս ունենալու վերջից, որպես հարաբերության, խոսելու, երկխոսելու անհնարինության արդյունքում, ծնողների, արմատների, չափանիշների, խմբագիրների մահվան արդյունքում կառուցված անձինք: Այլ բառերով՝ վերջի արդյունք: 

Խնդիրս բացարձակ կրկնողության պատկերի անընդհատ վերստեղծմանը հասնելն էր. դա միակ բանն է, որ շուրջս տեսնում եմ: Պետք էր հասնել նրան, որ գրքի յուրաքանչյուր հաջորդ տող, յուրաքանչյուր հաջորդ բառ, նախադասություն լիներ նախորդի կատարյալ կրկնությունը: Այն, ինչին հասել եմ արդյունքում՝ շարքում տեղ գտած յուրաքանչյուր տող նույնությամբ կրկնում է մյուսին, ու բոլորը մեկ ամբողջության մեջ նույն բանի կրկնությունն են»,- ասում է Անին: 

 


 

 

Մեկնաբանություններ (1)

Մեկը
Հա, էս էն լավ աղջիկն ա, շատ էմոցիոնալ, խելացի ու սուր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter