HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերն ու դրանց քանակը, կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, ինչպես նաև միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնի այդ ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը:

Աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, խմբում ընդգրկված են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա.Օսիկյանը, Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Ա.Չիլինգարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զ.Առաքելյանը, «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Է. Հովհաննիսյանը, Հայաստանի ակտուարների միության նախագահ Ա. Անանյանը:

Աշխատանքային խմբի առաջիկա նիստը կկայանա ապրիլի 15-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter