
Սխալ լուսաֆորները` տուգանքների աղբյուր (ռեպորտաժ)
Համաձայն պաշտոնական տեղեկատվության` 2012-2013 թվականներին Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են լուսաֆորի արգելող նշանի տակ խաչմերուկը հատող 25.191 մեքենա:
Այսինքն` մոտ 25 հազար վարորդ տուգանվել է 20 հազար դրամով, ինչը կազմում է կես միլիարդ դրամ: Այս գումարը փոխանցվել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ին և Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամին:
Խնդիրն այն է, որ հաճախ լուսաֆորն ինքն է վարորդին շփոթեցնում և «դրդում» խախտման:
Հարկ է նաև նշել, որ լուսաֆորների տեղադրումն ու աշխատանքը կարգավորում է հենց նույն Ճանապարհային ոստիկանությունը, որի արտաբյուջետային հիմնադրամ են փոխանցվում գանձված տուգանքները: Այսինքն` Ճանապարհային ոստիկանությունը յուրովի շահագրգռված է, որ խախտումները շատ լինեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել