
Գուրգեն Արսենյան. հարուստների ներկայացուցիչը խորհրդարանում
Վերջերս Ազգային ժողովում թանկարժեք ավտոմեքենաները ակցիզային հարկով հարկելու օրինագծի քննարկման ժամանակ, որը հասարակությանն ավելի հայտնի է որպես «շքեղության հարկ» ( գործում է 2011թ-ից), ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ինքը խոսելու է «հարուստների անունից»: Պատգամավորը հենց այդպես էլ արեց եւ պաշտպանեց հարուստների շահերը ասելով, որ թանկարժեք ավտոմեքենաները հարկելով խփում ենք հարուստների գրպանին, ինչը որեւէ օգուտ չի տալիս աղքատներին:
Իրեն հարուստների ներկայացուցիչ հռչակելու բոլոր իրավունքները Արսենյանն ունի. նա էլ այդ հարուստներից մեկն է եւ բնական է, որ պաշտպանելու է ոչ թե աղքատության նպաստով ապրողների, այլ՝ հարուստների շահերը:
Գուրգեն Արսենյանն ունի հեկտարներով հողատարածքներ Արմավիրի մարզում, անշարժ եւ շարժական գույք, բաժնետոմսեր եւ այլ ներդրումներ տարբեր ընկերություններում: Ստորեւ նշված անշարժ գույքը Գուրգեն Արսենյանին պատկանում է համատեղ սեփականության իրավունքով: Սակայն նրա սեփականությունն այսքանով չի ավարտվում: Նա միակ պատգամավորն է, որ սեփական երկու «Զենեյր» մակնիշի ինքնաթիռ ուներ: 2012թ-ին այդ ինքնաթիռները նվիրեց Արցախին:
Գուրգեն Արսենյանի անշարժ գույքը |
||
Շենք |
Ք. Երևան, Արաբկիր |
610.55քմ |
Հողամաս |
Ք. Երևան, Արաբկիր |
0.0917հա |
Շինություն |
Ք. Երևան, Արաբկիր |
15.1քմ |
Շենք |
Ք. Երևան, Քեռու փողոց |
913.8քմ |
Հողամաս |
Ք. Երևան, Քեռու փողոց |
0.0906հա |
Շենք |
Ք. Գյումրի |
141.46քմ |
Հողամաս |
Ք. Գյումրի |
0.021283հա |
Շինություն |
Ք. Երևան, Գյուլբենկյան փողոց |
233.58քմ |
Հողամաս |
Ք. Երևան, Գյուլբենկյան փողոց |
0.0677հա |
Հողամաս |
Արմավիրի մարզ, գ. Արտամետ |
157.64հա |
Հողամաս |
Արմավիրի մարզ, գ. Տալվորիկ |
84հա |
Հողամաս |
Արմավիրի մարզ, գ. Նոր Կեսարիա |
4հա |
Հողամաս |
Արմավիրի մարզ, գ. Նոր Կեսարիա |
7.07հա |
Շինություն |
Թբիլիսի |
189քմ |
Գուրգեն Արսենյանն ունի նաեւ «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo» եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչ վերաբերում է արժեթղթերին ու ներդրումներին, ապա ԲՀԿ-ական պատգամավորին են պատկանում հետեւյալ ընկերությունները.
«ԱՐՍՕՅԼ» ՓԲԸ |
բաժնետոմս |
100% |
«Յունիքորն թրեյդ» ՓԲԸ |
բաժնետոմս |
100% |
«Յունիքորն Գրուպ» ՓԲԸ |
բաժնետոմս |
50% |
«Բիզնես Սթայլ» ՍՊԸ |
փայ |
20% |
«Յունիքորն Փրինթ» ՓԲԸ |
բաժնետոմս |
50% |
«Յունիքորն Ֆլորա» ՓԲԸ |
բաժնետոմս |
50% |
«Յունիքորն Թեքնոլոջի» ՓԲԸ |
բաժնետոմս |
50% |
«Յունիքորն Քոնսթրաքշն» ՓԲԸ |
բաժնետոմս |
50% |
«Աննալուս» ՓԲԸ |
բաժնետոմս |
50% |
«Գրանդ Տոբակո» ՓԲԸ Տաջիկիստան |
բաժնետոմս |
85% |
Քանի որ պատգամավորը շքեղության կողմնակից է, 2012թ-ին 51 միլիոն 300 հազար դրամով ձեռք էր բերել «Բրեգետ» ժամացույց, 28 հազար 500 դոլարով՝ բժշկական սարքավորումներ: Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի, նշված տարում պատգամավորն ունեցել է 499 միլիոն 434 հազար դրամ եկամուտ, որից 1 մլն 843 հազար դրամն է եղել աշխատավարձը, իսկ մնացածը գոյացել է շահաբաժիններից, վարձավճարներից ու ստացած տոկոսներից:
Նշված տարում Գուրգեն Արսենյանի հաշվին եղել է մոտ 414 մլն 548 հազար դրամ, 5 միլիոն 968 հազար դոլար եւ 20 հազար 136 եվրո:
Պատգամավորի կինը՝ Էդիտա Ղարագյոզյանը, 2012թ-ին ունեցել է մոտ 11 մլն 949 հազար դրամ եկամուտ: Իսկ դրամական միջոցները կազմել են մոտ 217 միլիոն 309 հազար դրամ, 248 հազար 100 դոլար եւ 9 հազար եվրո:
2013թ. Գուրգեն Արսենյանի եկամուտները կազմել են 613 միլիոն 392 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ մոտ 60 մլն 640 հազար դրամ, 2 մլն 725 հազար դոլար եւ 21 հազար 437 եվրո:
Էդիտա Ղարագյոզյանի 2013թ-ի հայտարարագիրը բացակայում է:
Լուս.՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել