HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվորը մահացել է հրազենային կրակոցից

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Ներսես Ղազարի Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
//մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով:// - 1.Ինչու է «հայտնաբերվել», միթե նա միայնակ է եղել հենակետում? 2. Ըստ «Առավոտի»` կրակոցը եղել է մոտիկ տարածությունից, որը նշանակում է շատ մոտիկից, քանի որ այդ դեպքում է միայն վառոդի արգասիքներ հայտնաբերվում: Այսինքն, կարելի է կարծել որ ատրճանակից են կրակել: Ով է կրակել ուրեմն? Եթե թուրքն է, ապա խիստ անհավանական է - նա աննկատ անցել է սահմանը, մտել է հենց այն հենակետը, որտեղ միայն մեկ զինվոր պետք է լիներ, սպանել է ու հանգիստ, աննկատ (կրակելուց հետո!) հեռացել է? 3. Զինվորն սպանվել է արձակուրդից վերադառնալուց հետո, արդյոք այստեղ չէ բանալին? Ինչքանով են արձակուրդ գնում? (կարելի է պարզել:) Բերել է արդյոք խոստացածը? Մինչ այդ ծնողներից փող չի խնդրել? ՄԱՐԴ ԵՂԵՔ, ԳՈՆԵ ՄԻ ԱՆԳԱՄ ՊԱՐԶ ԱՍԵՔ - ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter