HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարիան կաջակցի Հայաստանին

Այսօր Շվեյցարիայի Մոնտրո քաղաքում մեկնարկել է ԵԱՀԿ 22-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումին ընդառաջ երկրորդ նախապատրաստական հանդիպումը: ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները հավաքվել են, որպեսզի քննարկեն աղետների, դրանց կառավարման և կանխարգելման խնդիրները: Նպատակը, ինչպես իր բացման խոսքում նշեց դեսպան Թոմաս Գրեմինջերը (Thomas Greminger), ԵՀԱԿ անդամ երկրների միջև համագործակցության եզրեր գտնելն է: Դեսպանը նշեց, որ աղետները, բացի մի շարք բացասական ազդեցություններից, կարող են արտագաղթի պատճառ դառնալ:

Հայաստանը նույնպես բնապահպանական աղետներից զերծ չէ: ԵԱՀԿ-ի Շվեյցարիայի առաքելությունը պատրաստվում է աջակցել Հայաստանում աղետների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ծրագրին: Այն պետք է իրականացվի Օրհուս կենտրոնների միջոցով:  «Մենք կարծում ենք, որ կանխարգելումը կարևորագույն գործոնն է, և մենք կարող ենք Օրհուս կենտրոնների միջոցով հասնել տեղի բնակչությանը»,-«Հետքի» հետ զրույցում նշում է ԵԱՀԿ Շվեյցարիայի առաքելության հյուպատոս Աննա Իֆկովիթսը:  

Ա. Իֆկովիթսը պատմում է, որ այցելել է Հայաստան և տպավորված է Հայաստանում գործող Օրհուս կենտրոններով, հատկապես, թե ինչպես են նրանք քիչ ռեսուրսներով այդչափ մեծ աշխատանք իրականացնում:

«Հետքի» հարցին, թե ինչու է Շվեյցարիան որոշել աջակցել Հայաստանին, Աննա Իֆկովիթսը պատասխանում է. «Շվեյցարիան ավանդույթ և փորձառություն ունի աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում, մենք այս տարի ԵԱՀԿ նախագահությունն ենք ստանձնել, և այս տարի մեր առաջնահերթություններից է աղետների ռիսկերի նվազեցումը»,- պատմում է Աննա Իֆկովիթսը: Նա ավելացնում է՝  երբ տեսնում են, որ ծրագիրն արժեքավոր է, գտնում են, որ իմաստ ունի զբաղվել դրանով և ֆինանսավորել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter