HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ս. Սարգսյան. «Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն,այսօր Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հավաքի ժամանակ, մասնակիցներից մեկը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրել է թե ինչ կարծիք ունի նա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի վերաբերյալ՝ նկատի առնելով Աստանայում նախօրեին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից ընթերցված Ադրբեջանի Նախագահի նամակը՝ կապված միությաանդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների և ԼՂՀ-ն ևս այդ սահմաններում ներառելու խնդրի հետ:

«Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»,-պատասխանել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանություններ (2)

Վեհարի Առաքելյան
Եթե Ղարաբաղը Սերժի պատկերացումներով Հայաստանի մաս չէ ապա նա ոչ մի կերպ ՀՀ նախագահի պաշտոնում այսուհետ որպես նախագահ պաշտոնավարելու իրավունք չունի: Նրան առաջարկում եմ անհապաղ հրաժարական տալ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Եթե «Ղարաբաղը Հայաստանի մաս չէ», ապա ու՞մ մաս է. Ադրբեջանի՞: Այդ դեպքում, Ի՞ՆՉՈՒ չեք ճանաչում ԼՂՀ-ի անկախությունը,եթե այն «Հայաստանի մաս չէ»:...................... Եթե «Ղարաբաղը Հայաստանի մաս չէ», ապա ԻՆ՞Չ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ եք Մինսկի խմբում «օտար» տարածքի անունից բանակցում: .........................Եթե «Ղարաբաղը Հայաստանի մաս չէ», այդ դեպքում ՀՀ զինվորները ի՞նչ իրավական հիմքի վրա են ծառայում Արցախում:........................ Ուրեմն ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմանին ռուս-թուրքը մաքսակետեր պիտի տեղադրի ու Արցախը մեկուսացնի՞:...................... Եթե «Ղարաբաղը Հայաստանի մաս չէ», սաղ օրը էլ ի՞նչու եք զոհված ազատամարտիկների շիրիմներին 3 մ. ծաղիկ դնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter