HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանների վրա կրակած անձն ասել է, որ նման կերպ բողոք է հայտնել

Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը այցելելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել էր Հ. Կյուրեղյանին, ով սույն թվականի հունիսի 12-ին բերման էր ենթարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտից` ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակելու կապակցությամբ, որով իր բողոքն էր արտահայտում:

Առանձնազրույցի ընթացքում և համապատասխան գրանցամատյանը ուսումնասիրելու ընթացքում արձանագրվել է, որ Հ. Կյուրեղյանը ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց վերաբերյալ Հ. Կյուրեղյանը հրաժարվեց որևէ հայտարարություն անել, նշելով, որ ավելի ուշ կանդրադառնա դրանց:

Դիտորդական խմբի անդամների այն հարցին, թե  ձերբակալվելուց պաշտպան ներգրավվել է գործին, նա պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչ ձևով պետք է պաշտպան ունենամ և ինչ ձևով պետք է օգտվեմ պաշտպան ունենալու իրավունքից»: Դիտորդական խումբը մանրամասն ներկայացրեց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները և ընթացակարգը: Միաժամանակ Հ. Կյուրեղյանը ցանկացավ դիտորդական խմբի միջոցով հասարակությանը իրազեկել, իր քայլի նպատակը. «Ես իմ բողոքը տվյալ ձևով ներկայացրել եմ նրա համար, որովհետև կարծում եմ, որ Շանթ Հարությունյանի գործը ընդհանրապես պետք է դատաքննության փուլին չհասներ, և Շ. Հարությունյանը պետք է ազատ արձակվեր, և միաժամանակ բողոքում եմ անարդար և կոռուպացված դատական համակարգի դեմ»:

Հ. Կյուրեղյանը միաժամանակ նշեց. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ատրճանակով կրակելիս ամբողջությամբ գտնվել եմ գիտակից վիճակում և կրակ եմ արձակել միայն 4-5 տղամարդ ոստիկանների ուղղությամբ և ես ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել, որը ոստիկանության բաժնում փորձում են փաթաթել իմ վզին: Ես արժանապատիվ անձնավորություն եմ և իմ կյանքում ընդհանրապես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել ու չեմ բարձրացնի, դա ներկայիս ոստիկանության աշխատելու և անձին նվաստացնելու մեխնիզմն է»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter