HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են Ջավախքի շրջանային վարչության ղեկավարները. ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Վրաստանում երեկ կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն իսկ հրապարակում է ընտրությունների արդյունքները: 

Համաձայն հրապարակված տվյալների՝ Ախալքալաքի շրջանային վարչության ղեկավարի թեկնածուներից առաջատարը «Վրացական երազանքի» թեկնածու Էդուարդ Աղասարյանն է. հավաքել է 60.5 % ձայն: Մնացյալ երկու թեկնածուները՝ «Ոչխորհրդարանական ընդդիմության» ներկայացուցիչ Արտաշես Փալանջյանը և «Ազգային շարժման» թեկնածու Արթուր Կիրակոսյանը հավաքել են համապատասխանաբար 36 % և 3% տոկոս քվե:

Նինոծմինդայի շրջանային ղեկավարի «Վրացական երազանքի» թեկնածու Գագիկ Կարսլյանը հավաքել է ավելի քան 80.5 % ձայն, իսկ մրցակից Սևակ Երանոսյանը՝ ավելի քան 19 %:

Ախալցխայի շրջանային վարչության ղեկավարի պաշտոնի համար առավելագույն ձայներ է հավաքել «Վրացական երազանքի» թեկնածու Զազա Մելիքեձեն՝ շուրջ 60 %: Ախալցխայի քաղաքապետ է ընտրվել «Վրացական երազանքի» թեկնածու Գիորգի Կոպաձեն՝ հավաքելով ավելի քան 60 % քվե: Ախալցխայի քաղաքապետի պաշտոնի համար ձայների մեծամասնությամբ երկրորդ տեղում է «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Գելա Դեմետրաձեն՝ 31 %:

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներից առաջատարը կրկին «Վրացական երազանքի» թեկնածու Դավիթ Նարմանիան է: 

Ողջ Վրաստանի տարածքում համամասնականով առաջատարը «Վրացական երազանքն» է. որը հավաքել է ընտրողների ձայների 51.5 %-ը: Երկրորդ տեղում Մ.Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժումն» է՝ 21.9 %, իսկ երրորդ տեղում՝ Նինո Բուրջանաձեի ղեկավարած «Միացյալ ընդդիմությունը»՝ 10.2 %: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter