HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին. 5 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Այսօր լույս գիշեր՝ ժամը 00.20-ին մոտ, Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել ավտոպատահար:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փոխանցում է, որ դեպքը պատահել է Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ին: Այսպես՝ ՊՆ N զորամասի ենթասպա, 26-ամյա Մհեր Զարոյանի վարած «ՈւԱԶ 452» մակնիշի 35 ԼՏ 972 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և բախվել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 32-ամյա Մհեր Օհանյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 24 ՏԼ 232 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 23-ամյա Ոսկան Բադալյանի վարած «ԳԱԶ 24» մակնիշի 67 ԼԼ 042 համարանիշի ավտոմեքենային:

«ՈւԱԶ 452»-ի վարորդ Մհեր Զարոյանը և ուղևորները` Ակունք գյուղի բնակիչ, 21-ամյա Սամվել Ենուկյանը և ՊՆ N զորամասի հրետանային դիվիզիոնի ավագ, Վարդենիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Դավիթ Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Իսկ «ՎԱԶ 2106»-ի վարորդ Մհեր Օհանյանը և նրա ուղևորներ, Ակունք գյուղի բնակիչ, 22-ամյա Արկադի Թադևոսյանը, 25-ամյա Արա Թադևոսյանը, 45-ամյա Կարեն Բադալյանը տեղում մահացել են: Հիվանդանոցում մահացել է նաեւ «ՈւԱԶ 452»-ի ուղևոր, ՊՆ N զորամասի հրետանային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, 27-ամյա Սարգիս Պողոսյանը:

«ԳԱԶ 24»-ի վարորդ, 1988 թ. ծնված Ոսկան Բադալյանը ստացել է թեթեւ վնասվածքներ եւ հրաժարվել է բժշկական օգնությունից: Վիրավորված Ենուկյանի եւ Գասպարյանի վիճակը գնահատվել է բավարար, Զարոյանինը՝ ծանր: 

Դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանման եւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ` 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի և նույն գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում էին նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը` ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ռուբեն Գինոյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարելու համար դեպքի վայրում էին նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի մեծ թվով քննիչներ` քննչական բաժանմունքի պետ Խաչիկ Ավոյանի և քննիչ Մարատ Ավետիսյանի գլխավորությամբ:

Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (2)

Varaz Syuni (Amsterdam)
INCHU en ayskan SHAT mardik mernum Hayastani chanaparhnerin?..............Hayastanum KA MI VOLORT vor NORMAL/OPTIMAL e gortsum?.............Da nayev nranits e vor OV VORTEX karoxanum e XTSKVUM e/XTSKUM en: sksats shukayi kartoshka tsaxoxits minchev ministr.
Գոհար, զինվորի մայր
վախ...վախ... ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին ու մերձավորներին... ՈԱԶ-ը շատ հին մեքենա է, ինչպես նաև Սադկոները, վերջինիս շուռ գալուց Բաղրամյանի ուումնական զորամասում 1 ամիս առաջ զոհվեց անհայր մեծացած Հայկը... վաղուց պետք է զինվորական այս մեքենաները նորերով փոխարինվեին...միայն հարցնենք, թե զինվորական հրամայական կազմը իրենց արտասահմանյան մեքենաները ինչ հաճախությամբ են փոխում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter