HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմորդները նախարարից պահանջում են ուսումնասիրել խախտումները և նոր հանձնաժողով ստեղծել

«Հետքը» նամակ է ստացել Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ընդունելության քննության մասնակից դիմորդներից, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ընդունելության քննությունն անցկացնելու կարգը խախտվել է, և ոտնահարվել են դիմորդների իրավունքները, որոնք սույն թվականի հունիսի 29-ին հանձնել են քննություն «Գծագրություն» առարկայից: Վերոնշյալ խախտումների վերաբերյալ փաստարկները հինգն են: 

1. Քննասենյակներում պետք է տեղադրված լինեին տեսախցիկներ, որոնք բացակայում էին:
2. Ըստ կարգի՝ դիմորդը մոտենում և վերցնում է քննական տոմս, սակայն քննական տոմսերը բաժանվել են հանձնաժողովի անդամի կողմից առձեռն, ով կազմել էր տոմսերը: Վերջինս նաև դիմորդների հետ էր պարապել և իրավունք չուներ լինելու հանձնժողովի անդամ:
3. Դիմորդին պետք է տրամադրվեր հանձնած գծագրի պատճեն, որը չի տրամադրվել, ինչն էլ վկայում է ստուգող հանձնաժողովի կողմից աշխատանքներում փոփոխություններ կատարելու հնարավորությունը:
4. Դիմորդի անունը և ազգանունը պետք է գրվեին գծագրի`այսինքն դիմորդի տվյալ աշխատանքի վրա, սակայն գրվել է հավելյալ թերթիկի վրա և ամրացվել գծագրին: Սա ևս հնարավորություն է տալիս փոփոխելու աշխատանքները:
5. 2014թ. հրատարակված գծագրության ուղեցույցը, որը հիմք էր հանդիսանում դիմորդներին՝ պատրաստվելու քննությանը, չի պարունակել նմանատիպ առաջադրանքի որևէ նմուշ դիզայն բաժնի համար նախատեսված խնդիրների ցանկում:

Ելնելով վերոնշյալից՝ մենք `դիմորդներս, պահանջում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարից ուսումնասիրել այս փաստերն ու կազմել նոր հանձնաժողով՝ նոր քննության անցկացման համար»:

Եղիազարյան Էլենա Կարենի

Հունանյան Լիանա Անդրանիկի

Միքաելյան Աննա Արմենակի

Սարգսյան  Անի Աշոտի

Առաքելյան Էդգար Ղազարոսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter