
Դատավորի դստեր ընկերությունը՝ դատախազների համազգեստի մատակարար
Երեկ՝ հուլիսի 1-ին, ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 96-րդ տարեդարձին: Դատախազները ներկայացել էին իրենց տոնական սպիտակ համազգեստներով:
Այս տարվա մարտի 6-ին ՀՀ դատախազությունը պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պետական գնման պայմանագիր է կնքել «Պահապան» ՍՊԸ-ի հետ՝ 99 միլիոն 426 հազար դրամ ընդհանուր արժեքով: Հենց այս ՍՊԸ-ն է մատակարարել դատախազների համազգեստները: Այդ գնի մեջ ներառում է նաեւ համազգեստի այլ տեսակներ եւ աքսեսուարներ:
«Պահապան» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դստերը՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանին:
2013թ. հունիսի 20-ի N 664-Ն որոշումով կառավարությունը հաստատել է դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, կրելու կարգը: «Պահապան» ՍՊԸ-ն գրանցվել է անցյալ տարվա մարտի 26-ին՝ կառավարության վերը նշված որոշումից ընդամենը 3 ամիս առաջ: Զուգադիպությու՞ն, թե՞ «ճակատագիր» է, որ նորաբաց ընկերությանն է վստահվել դատախազների համազգեստների մատակարարման կարեւոր գործառույթը:
Լուսանկարը՝ genproc.am կայքից
Մեկնաբանել