
Հրապարակվել է գերեվարված Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարը
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, երեկ ի պատասխան ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների, ներկայացրել էր որոշ լուսանկարներ, որոնք վկայում էին դիվերսիոն հետախուզական խմբի և մասնավորապես գերեվարված զինծառայողների մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի մասին, սակայն դրանցում երևում էր միայն վերջինիս իրերը: Այսօր նախարարությունը տարածել է նոր հաղորդագրություն` հրապարակելով դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարը:
«Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարևան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաև մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուին, ուստի ներկայացնում ենք նաև վերջինիս լուսանկարները , որոնք արվել են մեր կողմից», - տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Մեկնաբանել