
Սահմանային Ոսկեվանում լուսադեմին կրակոցներ են հնչել, այժմ իրավիճակը հանդարտ է
Տավուշի մարզի սահմանային Ոսկեվան գյուղում լուսադեմին՝ ժամը 05:00-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում կրակոցներ են եղել: Հիմնականում ռմբակոծվել է գյուղի ներքևի հատվածը՝ միջպետական ճամփեզրը: Վիրավորներ չկան: Այժմ իրավիճակը գյուղում խաղաղ է: Այս մասին «Հետքին» պատմեց վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը, ով գտնվում է Ոսկեվանում:
Ոսկեվանը սահմանից 1.5 կմ է հեռու, դիրքերը պաշտպանում է հանդիպակած սարը, այդուհանդերձ, գյուղը զերծ չի մնացել կրակահերթից:
«Ընդհանուր առմամբ վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման ձայները նկատելի էին: Չեմ ասում, թե սովորական վիճակ է, համեայնդեպս ժամը 8-ից հետո, երբ մեր կողմից կրակ բացվեց, իհարկե, ավելի փոքր տրամաչափի զինատեսակներից՝ նախազգուշական կրակոցներ, հակառակորդը լռել է»,- պատմեց Ս. Սաֆարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել