
ՀՀ երկու քաղաքացի է ձերբակալվել Վրաստանի սահմանին
Վրաստանի իրավապահ մարմինները հայ-վրացական «Սադախլո» սահմանային կետում ձերբակալել են ՀՀ երկու քաղաքացու՝ 1965թ.-ին ծնված Սամվել Վ.-ին և 1966թ.-ին ծնված Հարություն Հ.-ին:
Ինչպես հայտնում է վրացական www.netgazeti.ge կայքը, նշված անձինք փորձել են ռադիոակտիվ «Ցեզում 137» տեսակի նյութով լի կոնտեյներ անցկացնել Վրաստան: Թե որքան է կազմել կոնտեյներում «Ցեզիում 137»-ի պարունակությունը, տեղեկություններ չի տրամադրվել:
ՀՀ քաղաքացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 214 և 230 հոդվածների հատկանիշներով՝ մաքսային կանոնների խախտում և ռադիոակտիվ նյութերի հետ ոչ օրինական վերաբերմունք:
«Ցեզիում 137»-ը ռադիոակտիվ նյութ է, որն օգտագործվում է արդյունաբերության և բժշկության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել