HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

16-րդ թաղամասի բնակիչն ահազանգում է անորակ գազիֆիկացման մասին. նամակ խմբագրությանը

Հարգելի «Հետքի» խմբագրություն,

Ես բնակվում եմ Կենտրոն համայնքում, սակայն ծնողներս բնակվում են Աջափնյակում:

Մեր մեծ համայնքի մի մասնիկը` շենքերից մեկը, կանգնել է մեծ խնդրի առջև: Վերջին շրջանում համայնքում տարածվել էր տեղեկություն, որ համայնքում ակտիվորեն «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը իրականացնում է գազի համակարգի տեղադրման աշխատանքները` այսպես ասած գազիֆիկացումը.  սակայն ուշի-ուշով հետևելով տեղադրման աշխատանքներին` հասկանում ես, որ աշխատանքները իրականացվում են ԱՆՈՐԱԿ: Մոտավորապես 1 տարի է, ինչ 16 թաղամասի շենքերից մեկը գազիֆիկացվել է, ու արդեն իսկ գազի արտահոսքի պատճառով օրեր առաջ տեղի էր ունեցել արտակարգ իրավիճակ:

Փրկարար ջոկատ էին հրավիրել 16 թաղամաս: Շենքի մի քանի հարկ պայթյունի վտանգի առաջ էր: Սակայն շենքի բնակիչները և հարակից շենքերի բնակիչները թաքցնում են արտակարգ դրության պատճառը` ամենը գցելով էլեկտրական լարերի և ծխախոտի անզգույշ օգտագործման վրա:

Շենքում, որտեղ բնակվում են ծնողներս, գազիֆիկացման աշխատանքներն իրականացվում են առանց անվտանգության կանոնների պահպանման: Նախ այն, որ շենքում երկրորդ մուտքը փակ է, դա արդեն իսկ անվտանգության կանոնների կոպիտ խախտում է: Բազմաբնակարան շենքերը, նամանավանդ ամեն հարկում 8 բնակարան ունեցող շենքը, անշուշտ, պետք է ունենա 2 մուտք` մեկը դեպի փողոց, մյուսը` դեպի բակ, սակայն դեռևս մի քանի տարի առաջ շենքի ակտիվ բնակիչներից մեկը շենքի` դեպի բակ տանող մուտքը փակել է և սկսել ծավալել տնտեսական գործունեություն: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդ տարածքը վաճառվել է, և այնտեղ բնակվում է ինչ-որ ընտանիք: Հետաքրքիրն այն է, որ «Գազպրոմ-Արմենիան» ընդամենը իրականացնում է գազիֆիկացման աշխատանքները` չհետևելով կանոնների պահպանմանը:

Դեռևս տարիներ առաջ, երբ դեռ գազիֆիկացումը նորություն էր Հայաստանում, ճարտարապետները շեշտում էին, որ 9 հարկանի շենքերից բարձր շենքում ՀՐԱՎՏԱՆԳ Է գազիֆիկացումը, իսկ հիմա ստացում է, որ 16 հարկանի, 1 մուտքանի շենքի համար ԳԱԶԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է: Ըստ գազիֆիակցման աշխատանքներն իրականացնողների` նախ պետք է բացեն օդանցքները, սակայն դեռևս 20 տարի առաջ, երբ շենքը հաձնվել է շահագործման, այն ժամանակ դեռևս ճարտարապետներն արգելեցին ԳԱԶԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ, ու մի շարք բնակարանների տերեր փոխել են իրենց տան գծապատկերը, իսկ հիմա ի՞նչ` օրինակ ինչ-որ մեկի բնակարանի ննջասենյակով ԳԱԶԻ ԽՈՂՈԱԿ Է անցնելու՞: Շենքի ակտիվ բնակիչները դիմել էին մի շարք պետական կառույցներ` պահանջելով անվտանգության կանոնների պահպանում, երկրորդ մուքտի բացում, սակայն ԱՊԱՐԴՅՈՒՆ: Առավել հետաքրքիր է այն, որ օդանցքների բացման աշխատանքներն իրականացվում են շաբաթ և կիրակի օրերին` երեկոյան ժամերին:

Հարգելի խմբագրություն, խնդրում եմ ՁԵԶ և ձեր հետաքննող լրագրողների օգնությունը, որպեսզի պարզեմ` արդյոք աշխատանքներn օրինաչափ են, և արդյոք կանոնների պահպանումը իրականացվում է:

Կանխավ շնորհակալություն:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter