HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն՝ Երևանում

Հոկտեմբերի 11-ի՝ առավոտյան՝ ժամը 08։20-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ, կա տղամարդու դիակ։ 

 Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ- քննչական խումբը:  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի վրա գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

 Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-քննչական միջոցառումներ՝  սպանված երիտասարդի ինքնությունը, սպանության հանգամանքները և առերևույթ հանցագործություն կատարած անձին պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter