
Բեռնար Շալանդ. «Այս հանդիպումը մեզ համար նվեր է, որը կարող է լինել նաև թունավոր»
Վաղը կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ընկերական խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հանդես է եկել մամուլի ասուլիսով.
-Այն, որ մրցելու եք Ֆրանսիայի հետ, կխանգարի՞ ձեզ, թե՞ կօգնի, եթե համեմատենք նախորդ խաղի հետ:
-Ես գտնում եմ, որ պետք է լավ խաղ ցուցադրենք: Այս հանդիպումը մեզ համար նվեր է, որը կարող է լինել նաև թունավոր: Սակայն, ամեն դեպքում լավ կլիներ, որ այս նվերը ծանր խաղից 3 օր անց չլիներ:
-Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղում ի՞նչ փորձարկումներ են լինելու, որոնք հեռանկարային կլինեն Պորտուգալիայի դեմ արտագնա խաղից առաջ:
-Առայժմ մեկ բան է պարզ, որ փորձարկումներ կլինեն, սակայն մենք չունենք ընտրության մեծ հնարավորություն:
-Մանուչարյանը և Բերեզովսկին որոշակի ցավեր ունեին Սերբիայի դեմ հանդիպումից հետո. ինչպիսի՞ վիճակում են այժմ:
-Մանուչարյանը խաղավերջում վնասավածք ստացավ, և մրցակցի ֆուտբոլիստն այդ դրվագում պետք է 2-րդ դեղինով հեռացվեր խաղադաշտից: Բերեզովսկին երեկ պառկած է եղել, իսկ այսօր շարք է վերադարձել: Կքննարկենք և կորոշենք, թե որքանով է պատրաստ վաղվա խաղին: Ես փորձարկումներ, փոփոխություններ եմ նախատեսել վաղվա հանդիպման համար: Հնարավոր է` խաղա Սիմոնյանը,Դաշյանը կամ Բադոյանը:
-Նշեցիք, որ Ֆրանսիայի դեմ խաղում փոփոխություններ կլինեն. դա մարտավարությանն առնչվո՞ւմ է:
-Այստեղ կա մարտավարությանը ադապտացվելու խնդիր: Համեմատության համար ասեմ, որ Դանիայի հետ խաղում հայ ֆուտբոլիստերի տեղաշարժը երկու անգամ ավելի քիչ էր, քան սերբերի դեմ մրցավեճում։ Կտրուկ փոփոխությունները գուցե հոգնեցնեն ֆուտբոլիստներին և գցեն տեմպից:
Մեկնաբանել