
Սևանի իշխանի մանրաձկան տնտեսության նախագիծը կդրվի հասարակական քննարկման
Հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի գյուղապետարանում տեղի կունենան Սևանի իշխանի մանրաձկան տնտեսության նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:
Նախագիծը ներակայացրել է «Սևանի Իշխան» ՓԲԸ-ն: Ընկերությունը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կողմից, որն էլ ֆինանսավորելու է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումները և Սևանա լճի բնապահպանական խնդիրների լուծման համար իրականացվող միջոցառումները: Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նախագծային փաստաթղթերին հնարավոր է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել