Տ.Գ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում խայտառակ իրավիճակ է. ահազանգում են ծնողներն ու ուսուցիչները
Մենք` Տ.Գ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ծնողներս և ուսուցիչներս դիմում ենք ձեզ` ակնկալելով ձեր օգնությունը: Մեր դպրոցում տիրում է խայտառակ իրավիճակ և անկայունություն: Ուսուցիչները վիճում են միմյանց հետ նույնիսկ դասերի ժամանակ, թե ով է լինելու դպրոցի ապագա տնօրենը: Դրանից տուժում են դպրոցում սովորող աշակերտները, որոնք չեն կարողանում դաս սովորել:
Այս անկայունությունը սկսվեց այն բանից հետո, երբ մեր դպրոց ԿԳՆ-ից ժամանեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էլեոնորա Թումանյանը` փոխարինելու թոշակի անցած Զեմֆիրա Պողոսյանին: Նախկինում մինչև մեր դպրոցում ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը, Էլեոնորա Թումանյանը եղել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ` Գագիկ Բեգլարյանի օրոք և ազատվել է աշխատանքից Կարեն Կարապետյանի օրոք:
Նա ՀՀԿ-ի անդամ է, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կադրերից: Այս ամբողջ 2 ամսում նա հասցրել է դպրոցում սպառնալ բոլորին, հրամայել է փակել դպրոցի գլխավոր մուտքը` ժամը 8:30-ից մինչև 14:30-ը, չնայած որ նա դպրոց է գալիս 9:00-ին: Նա հասցրել է անգամ ահաբեկել ուսուցիչներին ու փոխտնօրեններին` ասելով. «Եթե դուք ինձ չսատարեք, այլ սատարեք Լիանա Ավագյանին, ապա դուք բոլորդ նրա հետ միասին փողոցում կհայտնվեք ու կմնաք առանց աշխատանքի»:
Նա նաև մեր ուսուցչանոցին անվանել է «տրաքած բոմժանոց»: Նույնը սպառնացել է մեզ` ասելով, որ եթե դուք չսատարեք ինձ, ապա ձեր երեխաները փողոցում կհայտնվեն: Չնայած այդ ամենին, մեր դպրոցը ամբողջովին` և' ուսուցիչները, և' ծնողները, և' աշակերտները սատարում են Լիանա Ավագյանին և պաշտպանում են նրա թեկնածությունը:
Հարգելի Hetq.am, մենք խնդրում ենք ձեզ մինչև նոյեմբերի 1-ը` այսինքն տնօրենի ընտրությունը, անդրադառնալ`գրելով հոդվածներ ձեր ինտերնետային կայքում ու լուսաբանել մեր դպրոցում կատարվող այս ամենի մասին և հրավիրում ենք ձեզ ու մյուս ԶԼՄ-ներին մեր դպրոց` տեղեկանալու այդ ամենի մասին աշակերտներից և ուսուցիչներից:
Նաև խնդրում ենք ձեզ ներկա գտնվել նոյեմբերի 1-ին մեր դպրոցի տնօրենի ընտրությանը և լուսաբանել այն: Մենք համոզված ենք որ անպայման անօրինականություն և խախտում է լինելու ԿԳՆ-ի կողմից: Նախապես շնորհակալություն ենք հայտնում և սպասում ձեր արձագանքին:
Ծնողների և ուսուցիչների միություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել