HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Հակահարված» արտ-խմբի արձագանքը ոստիկանությանը

Սթրիթ-արտով (փողոցային արվեստ) զբաղվող «Հակահարված» արտ-խումբը սովորաբար չի մեկնաբանում իր աշխատանքները: Այս անգամ խմբի անդամների կատարած հերթական սթրիթ-արտը՝ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում փակցված նկարը, առանց ենթատեքստերի էր: Նկարում պատկերված են քաղաքացուն բերման ենթարկող ոստիկաններ:

«Հակահարված»-ի անդամների խոսքերով սթրիթ-արտի միջոցով նրանք արձագանքում են մի քանի օր առաջ ոստիկանության կատարած գործողություններին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Երևանի Տերյան փողոցից առանց հստակ իրավական հիմնավորման և ուժի կիրառմամբ բերման էր ենթարկվել խմբի անդամ Արտակ Գևորգյանը:

Ոստիկանության շենքի դիմացի մայթին այսօր գիշերը փակցված նկարն արդեն պոկված է: «Հակահարված» արտ-խումբը, սակայն, իր ակցիան համարում է իրականացած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter