HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնջույքը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ սպանվել է 26-ամյա երիտասարդը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ։

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ավետիքի Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ադանալյանի բնակության վայր հանդիսացող տնակում 2014 թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում,  կազմակերպվել է խնջույք, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է Արտյոմ Ադանալյանի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կրծքավանդակի խոռոչ թափանցող կտրած-ծակած վնասվածք, որի հետևանքով Արտյոմ Ադանալյանը մահացել է:  

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն, վերցվել են մի շարք նմուշներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter